Հայաստանի արտաքին պարտքը 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ավելի քան 3740,8 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետական պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 4,8 տոկոսով (կամ 172,6 մլն դոլարով)՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմելով ավելի քան 3740,8 մլն դոլար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պետպարտքի ընդհանուր գումարի 84,1 տոկոսը կամ մոտ 3146,1 միլիոնը կազմում է կառավարության պարտքը (2011 թվականի դեկտեմբերի 30-ի համեմատ աճը՝ 6,6%):

Միաժամանակ, Կենտրոնական բանկի պարտքը կազմել է 15,9 տոկոս կամ 594,7 մլն դոլար՝ 2011 թվականի դեկտեմբերի 30-ի ցուցանիշի համեմատ կրճատվելով 3,7 տոկոսով:

Հայաստանի պետական արտաքին պարտքի ընդհանուր կառուցվածքում 70,3 տոկոսը կամ 2630,8 մլն դոլարը կազմում է միջազգային ֆինանսական ընկերությունների առջև ունեցած պարտքը (30.12. 2011-ի դիմաց աճը՝ 6,3%)

Մասնավորապես, Հայաստանի պարտքը Համաշխարհային բանկին 30. 09. 2012-ի դրությամբ կազմել է 1457.3 մլն դոլար կամ երկրի արտաքին պարտքի ընդհանուր գումարի 39,1 տոկոսը (աճը՝ 9%).

ԱՄՀ-ի առջև պարտքը կազմել է 789,6 մլն դոլար (կամ 21,2%): 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՄՀ-ի պարտքը մարվել է 4,6 տոկոսով:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի առջև պարտքը սեպտեմբերի 30-ին գերազանցել է 68,2 մլն դոլարը՝ 2011 թվականի դեկտեմբերի 30-ի 66,3 մլն դոլարի դիմաց, իսկ Նավթ արտահանող երկրների կազմակերպության հիմնադրամի (ՕՊԵԿ) առջև պարտքը կազմել է 27,5 մլն դոլար՝ 2011 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կրճատվելով 2,9 տոկոսով:

Ներկայացված վիճակագրական տեղեկության համաձայն, արտաքին պետպարտքի 1109,9 մլն դոլարը կամ 29,7 տոկոսը կազմում է երկկողմ վարկատուների առջև ունեցած պարտքը: Մասնավորապես, 500 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանի առջև պարտքին (չի փոխվել 2011 թվականի դեկտեմբերի 30-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ), Ճապոնիայի առջև եղած պարտքը նվազել է 0,8 տոկոսով՝ 397,2 մլն դոլարից մինչև 394 մլն դոլար:

Միաժամանակ ավելի քան 173,7 դոլարը բաժին է ընկնում Գերմանիայի առջև ունեցած պարտքին, որն ավելացել է 12,1 տոկոսով: Միաժամանակ ԱՄՆ-ի առջև պարտքը կրճատվել է 6,1 տոկոսով՝ 2012 թվականի սեպտեմբերի 30-ին կազմելով ավելի քան 29,2 մլն դոլար, իսկ Ֆրանսիայի նկատմամբ՝ 4 մլն դոլարից մինչև 3,9 մլն դոլար: -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img