«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը հեռանում է ընկերությունից

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն որոշել է հեռանալ ընկերությունից` կողմերի համաձայնությամբ, տեղեկացնում է  telecom.arka.am պորտալը` հղում անելով «ԱրմենՏել» ընկերությանը։

«Իգոր Կլիմկոն որոշել է հեռանալ ընկերությունից` կողմերի համաձայնությամբ։ Որոշմանը կողմ է եղել Վիմպելկոմ ԼՏԴ–ի մենեջմենթը։ Որևէ երրորդ կողմ չի ազդել Կլիմկոյի հեռանալու վրա»,– «Վիմպելկոմի» ներկայացուցիչ Արտյոմ Մինաևի խոսքն է մեջբերել ընկերության մամուլի ծառայությունը։

Կլիմկոն «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն էր նշանակվել 2010 թվականի ապրիլին։ Մինչ այդ նա ղեկավարում էր ռուսական օպերատորի մեկ այլ «դուստր» ընկերություն` «Տակոմ» ԲԲԸ–ն։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img