Մինչև 2012թ.–ի վերջը Հայաստանի բիզնեսում ներդրումներ կատարել պատրաստ է ընկերությունների ավելի քան 22 տոկոսը. ԿԲ հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012թ.–ի չորրորդ եռամսյակում բիզնեսում պատրաստ է ներդրումներ իրականացնել Հայաստանի 1151 հարցված կազմակերպությունների 22,1 տոկոսը, ինչը 4,4 տ.կ.–ով զիջում է երրորդ եռամսյակի ցուցանիշին, ասվում է «Տնտեսական ակտիվության ցուցիչ, բիզնես միջավայրի ցուցիչ» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ։
Միաժամանակ ԿԲ տվյալների համաձայն, իրական իրականացված ներդրումների հիմնական մասնաբաժինը չորրորդ եռամսյակում բաժին հասավ արդյունաբերությանը` 30 տոկոս և առևտրին` 32 տոկոս, իսկ շինարարության ոլորտում իրական ներդրումները գերազանցեցին 19,2 տոկոս սպասված կանխատեսումը և կազմեցին 24,3 տոկոս։
Միաժամանակ, ըստ ԿԲ հարցման տվյալների` 2013թ.–ի առաջին եռամսյակում ներդրումները նախատեսում են իրականացնել արդյունաբերության և առևտրի ոլորտի ձեռնարկությունների ավելի քան 25 տոկոսը, ինչպես նաև շինարարության ոլորտի 25 տոկոսը։
Հատկանշական է, որ հարցման համաձայն, գալիք եռամսյակում ներդրումների համար հիմնական աղբյուր կդառնա ձեռնարկությունների զուտ շահույթը` 50 տոկոս։ Ներդրումների էական մասնաբաժինը կազմում են նաև բանկերից և վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցները` 41 տոկոս։
Ինչպես հետևում է հաշվետվությունից, բոլոր բնագավառներում 2013թ.–ի առաջին եռամսյակում ներդրումների հիմնական մասը կուղղվի մեքենաների և սարքավորման ձեռք բերմանը, բացի առևտրի ոլորտից, որտեղ ներդրումների հիմնական մասը բաժին է հասնում ապրանքային պաշարին։
Միաժամանակ, ինչպես ցույց տվեց հարցումը, ներդրումների ներգրավման աղբյուրների ընտրությունն էապես փոխվում է` կախված կազմակերպությունների մեծությունից։ Ի տարբերություն մի շարք նախորդ եռամսյակներից, երբ միջազգային վարկերից օգտվում էին բացառապես խոշոր ձեռնարկությունները, ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում փոխառու միջոցներ ստացավ միջին ձեռնարկությունների շուրջ 14,6 տոկոսը։
Իսկ նույն ժամանակահատվածում փոքր ձեռնարկությունների համար ներդրումների աղբյուր են ծառայել կուտակված շահույթը (40,0%) և հայկական առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկերը (36,3%)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img