ԱՄՆ բորսաներն առավելապես նվազել են կորպորատիվ լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի առավելապես նվազել են Apple ընկերության առանցքային պրոդուկտներից մեկի` iPhone 5 սմարթֆոնի պահանջարկի նվազման մասին և մի շարք այլ կորպորատիվ լուրերի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն ավելացրել է 0.14 տոկոս և կազմել 13,507,32 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ը կորցրել է 0.26 տոկոս և հասել 3117.50 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 0.09 տոկոսով` մինչև 1470.68 կետ։

ԶԼՄ–ները, հղում անելով իրավիճակին տեղյակ աղբյուրներին, հայտնել են iPhone 5–ի արտադրության էլեկտրոնային բաղադրիչների պատվերների ծավալների կրճատման մասին, ինչը ցույց է տալիս, որ սարքի պահանջարկը ենթադրվածից ցածր է։ Մասնավորապես, Apple–ը կրկնակի կրճատել է iPhone 5–ի համար էկրանների մատակարարումները, գրում է The Wall Street Journal–ը։

Dell բարձրտեխնոլոգիական կորպորավիայի բաժնետոմսերը բարձրացել են գրեթե 13 տոկոսով, երբ Bloomberg գործակալությունը հայտնել է իր բաժնետոմսերի հնարավոր գնորդների հետ ընկերության բանակցությունների մասին։

Փոստային փոխանցումներ իրականանցնող ամերիկյան UPS–ը հայտարարել է, որ միավորման որևէ հնարավորություն չի տեսնում TNT Express NV նիդեռլանդական փոստային օպերատորի հետ` Եվրահանձնաժողովի կողմից ընկերությունների միաձուլման սպասվող արգելքի պատճառով։

Շուկայի մասնակիցներն ուշադրություն դարձրեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարություններին պետպարտքի շեմի բարձրացնելու և բյուջետային պակասուրդը կրճատելու վերաբերյալ։ «Եթե բարձրացում չիրականացվի, ապա ողջ աշխարհի ներդրողները կսկսեն կասկածել, թե արդյո՞ք, այդքան հուսալի են իրենց ներդրումներն Ամերիկայում։ Սա կհանգեցնի շուկայի ապակայունացման, տոկոսադրույքների աճի և նույնիսկ ռեցեսիայի»,– կարծում է Օբաման։

Բացի այդ, ներդրողները սպասում էին ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի ելույթին Միչիգան նահանգի Ան–Արբոր քաղաքում։ Կարգավորիչի դեկտեմբերյան նիստի արձանագրության հրապարակումից հետո շուկայում մտավախություններ են առաջացել, որ Դաշնային պահուստը կարող է դադարեցնել տնտեսական խթանման ծրագիրը կամ շտկել այն դեպի նվազում, եթե այն շոշափելի արդյունքներ չտա։

Կանխատեսումներից բացասական են Եվրոպական վիճակագրական ծառայության` եվրագոտու արդյունաբերական արտադրության ծավալի տվյալները։ Այդ ցուցանիշը 2012 թվականի նոյեմբերին նվազել է 0.3 տոկոսով ամսական կտրվածքով և 3.7 տոկոսով` տարեկան։ Վերլուծաբաններն ակնկալում էին 0.2 տոկոսի արտադրական աճ տարեկան և 3.1 տոկոսի անկում տարեկան կտրվածքով։

PNC Wealth Management–ի ավագ ներդրումային ռազմավար Բիլ Սթոունի խոսքով` ԱՄՆ ֆոնդային բորսայի ընդհանուր բացասական տրամադրությունը կապված է երկու գործոնների` Apple–ի վերաբերյալ լուրերի և Եվրոպայի բացասական վիճակագրության հետ։ «Դա իսկապես տհաճ ազդակ է»,– ասել է նա MarketWatch գործակալությանը` մեկնաբանելով երկուշաբթի հրապարակած եվրագոտու արդյունաբերական արտադրության վիճակագրությունը։

DJIA–ն (Dow Jones Industrial Average) 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշն է:

S&P 500–ն (Standard and Poor’s 500 Index) շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչն է:

NASDAQ–ը (National Association of Securities Dealers Automated Quotation) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչն է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանի շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի ակնկալում ԿԲ տոկոսադրույքի բարձրացման էական ազդեցություն շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա տեղական շուկայում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img