ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մավաս գրուպ» ՍՊԸ–ի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն տրամադրել է ֆինանսավորում «Մավաս գրուպ» ՍՊԸ–ին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ընկերությունը գործունեություն է ծավալում տրանսպորտային ծառայությունների տրամադրման, սերտիֆիկատավորման, լաբորատոր հետազոտությունների, ջերմոցային տնտեսության, թարմ մրգերի սառեցման, ապրանքների արտահանման և ներմուծման, ինչպես նաև տնտեսական ապրանքների մեծածախ վաճառքի բնագավառում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից տրամադրված ֆինանսավորումը նպատակաուղղվելու է էկոլոգիապես մաքուր բանջարեղենային կուլտուրաների համար ջերմոցների կառուցմանը: Արտադրանքի մեծ մասը իրացվելու է Հայաստանյան շուկայում, որի արդյունքում երկրի բնակչությունը կապահովվի ավելի որակյալ սննդամթերքներով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը ասել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում և, ֆինանսավորելով նմանատիպ ծրագրեր, նպաստում ենք ոլորտի և հետագայում ապրանքների արտահանման զարգացմանը: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի համար սա արդեն ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման 2-րդ փորձն է, և մենք հույս ենք հայտնում, որ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ունեցած մեծ պոտենցիալը, նմանատիպ նախագծեր շատ կլինեն»:

2010թ.-ից «Մավաս գրուպ» ընկերությունը սկսել է իրականացնել ջերմոցային տնտեսության շինարարություն Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում: Ծրագրի ներդրումները սկսվեցին հողատարծքների գնումից: 2011թ. հուլիսից 1,6 հա մակերեսով ջերմոցը տրվեց շահագործման, և դրան զուգահեռ ընթանում էին շինարարական աշխատանքներ ջերմոցի տարածքը մեծացնելու նպատակով: Ներկա դրությամբ Ընկերությանը պատկանում է լիարժեք ջերմոցային տնտեսություն 4.2 հա ընդհանուր մակերեսով: Ջերմոցը կառուցված է Agrotech Didame հոլանդական ընկերության հետ համատեղ: Agrotech Didame ընկերությունը մասնագիտացված է բարձր տեխնոլոգիական ջերմոցների պատրաստման ոլորտում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին

Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img