Չինաստանի PMI ցուցիչի տվյալների հիման վրա ԱԽՏ բորսաներն առավելապես աճ են ցուցադրում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Չինաստանի արդյունաբերության գործնական ակտիվության ցուցիչի նախնական տվյալների հրապարակումներից հետո ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի առուվաճառքներն առավելապես աճով են սկսել, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Առուվաճառքների առաջին րոպեներին Nikkei Stock Average 225–ն աճել  է 0,98 տոկոսով և կազմել 10594,13 կետ, TOPIX–ը` 0,71 տոկոսով` հասնելով  794,12 կետի։ SSE Composite Շանհայի ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,07 տոկոսով և կազմել  2319,18 կետ։ Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,6 տոկոսով՝ հասնելով 1986,15 կետի: Հոնկոնգյան Hang Seng–ը նվազել է 0,15 տոկոսով` կազմելով 23599,33 կետ։  KOSPI հարավկորեական ցուցիչը նվազել է 0,43 տոկոսով` կազմելով 1972,47 կետ։ S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առուվաճառքի սկզբին աճել է 0,41 տոկոսով` կազմելով 4831,90  կետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր HSBC բանկը, ցուցիչը հունվարին աճել է` նախորդ ամսում գրանցված 51,5 կետից հասնելով 51,9 կետի։ Ցուցիչի բարձրացումը ենթադրվում էր մինչև 51,7 կետը։

«Չինաստանից ստացված վիճակագրությունը շատ դրական է։ Այն հաստատում է, որ երկրի տնտեսության վերականգնումը շարունակվում է։ Նման տվյալները դրական են և Չինաստանի, և ընդհանուր առմամբ ողջ ասիական տարածաշրջանի համար»,– կարծում է  AMP Capital Investors–ի ռազմավար Շեյն Օլիվերը (Shane Oliver), ում խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Միաժամանակ շուկայի մասնակիցներին հիասթափեցրել են Հարավային Կորեայի ՀՆԱ–ի տվյալները։ Հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին երկրի տնտեսությունն աճել է 0,4 տոկոսով` երրորդ եռամսյակի 0,1 տոկոս ավելացումից հետո. վերջին երեք եռամսյակների ընթացքում սա աճի տեմպերի առաջին արագացումն է։ Վերլուծաբանները 0,5 տոկոսանոց աճ էին կանխատեսում։

Ողջ տարվա ընթացքում ՀՆԱ–ն աճել է 2 տոկոսով, որը վերջին երեք տարիների ընթացքում նվազագույն ցուցանիշն է։ Փորձագետը չորրորդ եռամսյակում նվազեց 1,2 տոկոսով, այն դեպքում, երբ երրորդ եռամսյակում 2,8 տոկոսով ավելացել էր։

Բորսաների աճը զսպում է նաև ամերիկյան Apple–ի հաշվետվությունը, որը մի շարք մատակարարներ ունի ԱԽՏ–ում։ Նախորդ տարվա հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին ընկերության հասույթը կազմել է 54,5 մլրդ դոլար։ Վերլուծաբանները ցուցանիշը 54,73 մլրդ դոլար էին կանխատեսում։ Ներդրողներին հիասթափեցրին նաև Apple–ի` 2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի կանխատեսումները. հունվար–մարտ ամիսների արդյունքներով ընկերությանը շուրջ 41–43 մլրդ դոլարի չափով հասույթ է ակնկալում, թեպետ վերլուծաբանները Apple–ի վաճառքները միջինը 45,4 մլրդ դոլար են կանխատեսել։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

TOPIX–ն առանցքային ճապոնական ֆոնդային ցուցիչներից մեկն է, որը հաշվարկվում է ըստ շուկայական կապիտալիզացիայի` Ճապոնական ֆոնդային բորսայի (մեծ կապիտալիզացիա ունեցող ընկերություններ) առաջին սեգմենտին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի միջին թվաբանական։

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:

Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով:

FTSE Straits Times Index–ը Սինգապուրի ֆոնդային բորսայի գլխավոր ինդիկատորն է, որը հիմնվում է 30 արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի արժեթղթերի վրա։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img