Հայաստանի առևտրային բանկերը 2012թ.–ին պետբյուջե են վճարել 25.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում 2012 թվականի արդյունքներով ընդգրկվել են պետությունում գործող բոլոր 21 առևտրային բանկերը, որոնք պետբյուջե են վճարել մոտ 25.8 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, 2011 թվականի հունվար–դեկտեմբերին 21 բանկերի կողմից պետբյուջե վճարած հարկերի ծավալը կազմել է շուրջ 21.5 մլրդ դրամ։

ՊԵԿ–ի տվյալների համաձայն, բանկերի վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ավելի քան 25.6 մլրդ դրամը բաժին է ընկնում հարկային մարմինների կողմից հավաքագրած հարկերին, իսկ 218.8 մլն դրամը` մաքսային մարմինների կողմից։

Միաժամանակ բանկերին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 4.6 տոկոսը։

Բանկերի թվում առաջատարների հնգյակում են` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  (ավելի քան 3.6 մլրդ դրամ` 21–րդ տեղ), HSBC Բանկ Հայաստանը (մոտ 2,7 մլրդ դրամ` 33–րդ տեղ), Ամերիաբանկը (շուրջ 2,6 մլրդ դրամ` 35-րդ տեղ), ՎՏԲ–Հայաստան Բանկը (ավելի քան 2,3 մլրդ դրամ` 42-րդ տեղ), ինչպես նաև Հայբիզնեսբանկը` (մոտ 1,7 մլրդ դրամ` 51–րդ տեղ)։

Առաջին հարյուր խոշոր հարկատուների թվում են` Արդշինինվեստբանկը (ավելի քան 1,6 մլրդ դրամ` 58-րդ տեղ), Յունիբանկը (մոտ 1,4 մլրդ դրամ`  62-րդ տեղ), Արարատբանկը (ավելի քան 1,3 մլրդ դրամ` 66-րդ տեղ), Ինեկոբանկը (ավելի քան 1,2 մլրդ դրամ` 77-րդ տեղ), Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը (մոտ 1,1 մլրդ դրամ` 8–րդ տեղ), Մելլաթ Բանկը (մոտ 1 մլրդ դրամ`  92-րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2012 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 558.5 մլրդ դրամ` 2011 թվականի 483.5 մլրդ դրամի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամն ամրապնդվել է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ. ԿԲ

2026 թ.-ի օգոստոսի 24-ի դրությամբ ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 25-ի համեմատ նվազել է 0.04 կետով՝ կազմելով 364.56 դրամ։

S&P-ն վերահաստատել է Հայաստանի վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր (ՎԻԴԵՈ)

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում պաշտոնապես բացվել է արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img