ՀՀ ԿԲ-ն թույլատրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ին միանալ դրամական փոխանցումների Intelexpress համակարգին

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն  ՀՀ ԿԲ կողմից ստացել Է Intelexpress (Վրաստան) համակարգով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ “MONEYGRAM”, “ANELIK”, “БЫСТРАЯ ПОЧТА”, “UNISTREAM” և “AVERS”  համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «Գազպրոմբանկ-Էքսպրես»  անվանական փոխանցումներ `Ռուսաստանից դեպի Հայաստան:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img