Tue, 24 February
7.1 C
Yerevan
USD: 376.97 RUB: 4.91 EUR: 444.71 GEL: 140.91 GBP: 509.10

2013թ.–ին աշխարհի ամենահարուստ հայը Սամվել Կարապետյանն է. Forbes

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական ծագումով ռուսաստանցի ձեռներեց, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Forbes հանդեսի վարկածով տիեզերքի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշում 2013թ.–ին զբաղեցրել է 353–րդ տեղը։

Հանդեսի վարկանիշի համաձայն` Սամվել Կարապետյանի ընդհանուր կապիտալը գնահատվում է 3,8 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատ այն աճել է 2,2 մլրդ դոլարով։ Կարապետյանը նաև ընդգրկվել է ռուսական Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2013» վարկանիշում` վարձակալությունից 720 մլն դոլարի չափով եկամուտով։

Սամվել Կարապետյանը 1996թ.–ին գլխավորեց, իսկ ավելի ուշ գնեց «Կալուգագլավսնաբ» ընկերությունը, որի հիման վրա ստեղծեց «Տաշիր» խումբը (առևտրային կենտրոնների շինարարություն, շահագործում և այլն)։Այսօրվա դրությամբ «Տաշիր» խմբի հիմնական սեփականատերն է (90%)։

Միաժամանակ ամերիկահայ գործարար, «Tracinda Corporation» հոլդինգային ընկերության նախագահ և սեփականատեր, մեկենաս Քըրք Քըրքորյանը միլիարդատերերի վարկանիշում զբաղեցրել է 412–րդ տեղը` այդ տեղը բաժանելով աշխարհի ևս տասը ամենահարուստ մարդկանց հետ։ Քըրքորյանի ընդհանուր կարողությունը գնահատվում է 3,3 մլրդ դոլար։

Ամերիկացի գործարարն ակտիվորեն միջոցներ է ներդնում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։

1989թ.–ին Քըրքորյանի կողմից ստեղծված «Լինսի» հիմնադրամն իր գործունեության մոտ 22 տարիների ընթացքում բարեգործական նպատակներով ծախսել է 1,1 մլրդ դոլար, ընդ որում այդ միջոցների կեսն ուղղվել է հայկական ծրագրերին, որոնք իրականացվել են ԱՄՆ–ում, Լիբանանում և Հայաստանում։

Միաժամանակ 2013թ.–ին աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը կրկին բաժին է հասել մեքսիկացի հեռուստահաղորդակցական մագնատ Կառլոս Սլիմին (Carlos Slim), որի կարողությունը գնահատվում է 73 մլրդ դոլար։

Forbes հանդեսի վարկանիշում ընդգրկված աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կապիտալը 2013թ.–ին կազմել է 5,4 տրլն դոլար` անցյալ տարվա 4,6 տրլն դոլարի դիմաց։ Ընթացիկ տարում ցուցակը համալրվել է 210 ազգանուններով և սկսել է հաշվառել 1426 մարդու։ Միլիարդատերերից մեծ մասի հայրենիքը մնում է ԱՄՆ–ն` 442, երկրորդ տեղում է Չինաստանը` 122, երրորդ տեղում` Ռուսաստանը` 110։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում 2-3 բանկ նախատեսում է ունենալ առանձին լիցենզիա, որպեսզի կարողանան սպասարկել այդ գործարքները․ ՀԲՄ ղեկավար

Բանկերը շատ լավ հասկանում են, որ պետք է տեխնոլոգիական զարգացումներ լինեն

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img