Հայաստանի փոխանակման կետերում արժույթի ընդհանուր շրջանառությունը հունվարին կրճատվել է 35%–ով

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի փոխանակման կետերում արժույթի համախառն շրջանառությունը 2013 թվականի հունվարին, դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 35%–ով և կազմել 966 մլն միավոր, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

Տվյալների համաձայն, գործարքների ընդհանուր ծավալի 94 տոկոսը` 908.5 մլն գործարքն իրականացվել է ռուսական ռուբլով (ամսվա ընթացքում 34,7%)։ Միաժամանակ, ռուբլու առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 ռուբլու դիմաց 13.18 դրամ (ամսվա ընթացքում 0.23 տ.կ. աճ), իսկ վաճառքի փոխարժեքը` մեկ ռուբլու համար 13.21 դրամ (աճը` 0.22 տ.կ.)։

Միաժամանակ հունվարին ԱՄՆ դոլարի շրջանառությունը արժույթի փոխանակման կետերում կազմել է 52.2 մլն` նախորդ տարվա դեկտեմբերի 85.5 միլիոնի դիմաց։ Դոլարի առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.24 դրամ (աճը` 0.29 տ.կ.), իսկ վաճառքինը`406.68 (աճը` 0.17 տ.կ.)։

Ինչպես ասվում է ԿԲ տեղեկագրում, հունվարին տարադրամի փոխանակման կետերում եվրոյով գործառնությունների ծավալը կազմել է 5.2 մլն` 2012 թվականի դեկտեմբերի համեմատ։ Եվրոյի առքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 537.09 դրամ (անկումը` 1.69 տ.կ.), իսկ վաճառքինը` 539.90 (աճը` 8.79 տ.կ.)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img