Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները փետրվարին ավելացել են 7,2%–ով` կազմելով 26,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2013թ.–ի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 7,2%–ով` կազմելով 26,6 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Միաժամանակ ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը 2013թ.–ի փետրվարի վերջին կազմել է 3,7 մլրդ դրամ` հունվարի համեմատ կրճատվելով 2,7 տոկոսով։

Միաժամանակ ներդրումային ընկերությունների չտեղաբաշխված շահույթը փետրվարի վերջին կազմել է 646,6 մլն դրամ` հունվարի վերջին գրանցված 664,5 մլն դրամի դիմաց (2,7% անկում)։

Ինչպես նշվում է տեղեկագրում, Հայաստանի արժեթղթերի շուկայում արժեթղթերի առուվաճառքով իրականացված գործարքների ծավալը  փետրվարին, հունվարի համեմատ, աճել է 27,9 տոկոսով` կազմելով 34,2 մլրդ դրամ։

Միաժամանակ կորպորատիվ  պարտատոմսերով գործարքների ծավալը փետրվարին կրճատվել է 66,2 տոկոսով` կազմելով 28,6  մլրդ դրամ, իսկ բաժնետոմսերի առուվաճառքի գործարքներ փետրվարին չեն իրականացվել։ Պետական պարտատոմսերով գործարքները նշված ժամանակահատվածում աճել են 9,3 տոկոսով` կազմելով 1,9 մլրդ դրամ։ Հատկանշական է, որ Ռեպո պայմանագրերով գործարքները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 32,3 մլրդ դրամ` հունվարին գրանցված 24,2 մլրդ դրամի դիմաց (33,6% աճ)։

ԿԲ–ի համաձայն` Հայաստանի արժեթղթերի շուկայում գործարքների ընդհանուր ծավալում 2013թ.–ի փետրվարին շրջանառության առավելագույն մասնաբաժինը բաժին է ընկել Ռեպո պայմանագրերով իրականացված գործարքներին`94,4 տոկոս։ Պետական բաժնետոմսերով իրականացված գործարքների մասնաբաժինը կազմել է ընդհանուր ծավալի 5,5 տոկոսը, իսկ կորպորատիվ արժեթղթերինը` 0,08 տոկոս։

Փետրվարի 28–ի դրությամբ Հայաստանի արժեթղթերի շուկայում գործել է ներդրումային ծառայություններ մատուցող 21 բանկ և 9 ներդրումային ընկերություն։ ($1 – 418,31 դրամ է): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img