Հայկական բորսայի զարգացումը խթանում է օտարերկրյա ներդրումների ներհոսքը կապիտալի շուկա. Fidelity Investments

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիա բորսայի զարգացումը թույլ կտա ավելացնել օտարերկրյա ներդրումների ծավալները կապիտալի հայկական շուկայում, կարծում է Fidelity Investments ընկերության պորտֆելային մենեջեր, զարգացող շուկաների ռազմավարության փոխնախագահ, Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին։

«ԱՊՀ այլ երկրների հաեմատ Հայաստանը տնտեսական աճի բավական լավատեսական տեմպեր է ցուցադրում, սակայն այսօրվա դրությամբ արժեթղթերի շուկայում ներդրումների հնարավորությունները բավականին սահմանափակ են»,– ասաց նա։

Ֆոն Ռեկովսկիի խոսքով` տնտեսական աճի բարձր տեմպերը զարգացող երկրների հիմնական մասում չեն ուղեկցվում ֆոնդային շուկաների զարգացմամբ, ինչը հաճախ հիասթափություն է առաջացնում ներդրողների շրջանում։

Փորձագետը նշեց, որ ներկայում Հայաստանում ներդրումների հիմնական ծավալը բաժին է ընկնում ուղիղ ներդրումներին։

«Գոյություն ունի նաև միջոցների ներդրում պետպարտատոմսերում, կորպորատիվ պարտատոմսերում և բաժնետոմսերում։ Սակայն Հայաստանի կապիտալի շուկան առաջվա պես մեծ չէ` տարածաշրջանի երկրների համեմատ»,– ընդգծեց նա։

Այդ կապակցությամբ ֆեն Ռեկովսկին հույս հայտնեց, որ Հայաստանի արժեթղթերի շուկան կօգնի աշխուժացնել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին Հայաստան է ժամանել ապրիլի 19-ին, որպեսզի

Ամերիաբանկի կազմակերպած «Գլոբալ տնտեսական հեռանկարներն ու զարգացող շուկաների դերը» թեմայով քննարկման ժամանակ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցի հայ ձեռնարկատերերին։

Fidelity Investments–ը աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկն է ֆինանսական ծառայությունների շուկայում։ 2012 թվականի դեկտեմբերի տվյալներով ընկերության ակտիվների ծավալը հասել է 1.4 տրլն դոլարի։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ «Ամերիաբանկը» Հայաստանի առաջին ներդրումային բանկն է և, 2007 թվականից սկսած, նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img