Wed, 4 February
0.1 C
Yerevan
USD: 378.44 RUB: 4.93 EUR: 446.07 GEL: 140.62 GBP: 516.76

Visa–ի զուտ շահույթը նվազել է և 1.27 մլրդ դոլար կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Visa–ի զուտ շահույթը ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում նվազել է 2 տոկոսով և կազմել է 1.27 մլրդ դոլար։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Visa–ն նշել է, որ 2012 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում նա միաժամանակյա հարկային բոնուս է ստացել 208 մլն դոլարի չափով։ Առանց այդ բոնուսի հաշվարկման` 2013 թվականի երկրորդ եռամսյակի զուտ շահույթն աճել է 17 տոկոսով 2012 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, հաղորդում է  rbc.ru–ն։

2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով մեկ սովորական բաժնետոմսի զուտ շահույթը կազմել է 1.92 դոլար։ Սա միայն մեկ տոկոսով է գերազանցում 2012 թվականի արդյունքներով գրանցված շահույթն առանց շտկումների։ Սակայն 2012 թվականի երկրորդ եռամսյակի 208 մլն դոլարի բոնուսի ստացման շտկումը հաշվի առնելով` 2013 թվականի առաջին երեք ամիսների ցուցանիշները գերազանցում են մեկ տարվա վաղեմության ցուցանիշները 20 տոկոսով։

2013 թվականի հունվարից մարտի գործառնական հասույթը հասել է 3 մլրդ դոլարի, ինչը 15 տոկոսով ավելի է 2012 թվականի նույն ժամանակահատվածից, երբ այն կազմել էր 2.57 մլրդ դոլար։

2013 թվականի հունվար–մարտին  Visa–ն կատարել է ավելի քան 13.9 մլրդ տրանզակցիա, ինչը 6 տոկոսով գերազանցում է 2012 թվականի նույն ցուցանիշները։ Ընկերությունը նաև կատարել է A կարգի իր 12 մլն բաժնետոմսերի հետգնում (buy-back), ինչին ծախսվել է 1.8 մլրդ դոլար։ Visa–ն առաջվա պես ունի մոտ 1 մլրդ դոլար բաժնետոմսերի հետգնման համար։

2013 ֆիսկալային տարվա վեց ամիսների արդյունքներով, Visa–ի զուտ շահույթը կազմել է 2.56 մլրդ դոլար, ինչը 10.4 տոկոսով շատ է, քան 2012 ֆինանսական տարվա արդյունքներով։ 2013 ֆիսկալային տարվա վեց ամիսներին մեկ սովորական բաժնետոմսի զուտ շահույթը կազմել է 3.86 դոլար` 2012 թվականի 3.40 դոլարի համեմատ` 13.5 տոկոսի տարբերություն հօգուտ ընթացիկ տարվան։

Visa-ն գլոբալ վճարային համակարգ է, որն աշխարհի 20 երկրներում  քարտատերերին, առևտրասերվիսային ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին էլեկտրոնային վճարման արագ, անվտանգ և հուսալի ցանց է ապահովում: Էլեկտրոնային վճարումներն իրականացվում են VisaNet գլոբալ նորարարական պրոցեսինգային համակարգի միջոցով, որն ի վիճակի է մշակել վայրկյանում ավելի քան 24 000 տրանզակցիա՝ ապահովելով սպառողների պաշտպանություն խարդախություններից և վճարումների կատարման երաշխիքներ առևտրասերվիսային հաստատությունների համար: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր

Հայաստանում American Express-ի պաշտոնական գործընկեր Ակբա բանկը թողարկել է նոր American Express Gold դեբետային քարտը, որը հաճախորդներին առաջարկում է բացառիկ առավելություններ ճանապարհորդությունների և ամենօրյա գնումների համար

ԿԲ–ն վերանայել է անկանխիկ վճարումների առավելագույն միջնորդավճարները

Կենտրոնական բանկի խորհուրդը նախորդ շաբաթ որոշել է վերանայել (նվազեցնել) այն միջնորդավճարները, որոնք բանկերը գանձում են բիզնեսից անկանխիկ հաշվարկների ժամանակ

Հայաստան արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025թ․–ին աճել է 8,6%–ով

Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց փոխանցված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է $1,64 մլրդ՝ 2024 թվականի $1,51 մլրդ-ի դիմաց

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

Հիփոթեքային և սպառողական վարկավորումը Հայաստանում մնում է ԿԲ–ի բարձր ուշադրության գոտում․ Գալստյան

Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի որակի վատթարացում ընթացիկ ցուցանիշներում չի դիտվում, հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img