Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2013թ.–ի առաջին եռամսյակում աճել է 12,4%–ով` մինչև 1 279,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց համախառն դեպոզիտները 2013 թվականի առաջին եռամսյակում աճել է 12,4%–ով` մինչև 1 279,3 մլրդ դրամ։

Ինչպես վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի բանկեր» ամփոփագրի` 2013 թվականի առաջին եռամսյակի տվյալները, ըստ իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների, առաջատարների հնգյակում են հետևյալ բանկերը` Ամերիաբանկը, HSBC Բանկ Հայաստանը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ–Հայաստան բանկը և Յունիբանկը։

Այդ բանկերին բաժին է ընկնում բոլոր ավանդների մոտ կեսը։

Դեպոզիտների մեծությամբ 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, առաջատար է Ամերիաբանկը։

Այդ բանկի դեպոզիտների ծավալն աճել է նախորդ եռամսյակի համեմատ 14,57 տոկոսով և կազմել շուրջ 186,3 մլրդ դրամ։

Այնուհետև ոչ մեծ տարբերությամբ HSBC Հայաստան Բանկն է` դեպոզիտների 143,2 մլրդ դրամ ծավալով (դեպոզիտների համախառն ծավալում մասնաբաժինը` 11,2% )։

Երրորդն Արդշինինվեստբանկն է, որի դեպոզիտները կազմել են շուրջ 121,8 մլրդ դրամ` ավելանալով 9,52 տոկոսով։

ՎՏԲ–Հայաստան Բանկի դեպոզիտները նախորդ տարվա արդյունքներով աճել են 9,08 տոկոսով` կազմելով մոտ 116,2 մլրդ դրամ։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Յունիբանկը։ Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեպոզիտների ծավալն ավելացել է 8,6 տոկոսով և կազմել է 110 մլրդ դրամ։

2013 թվականի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ` 465  մասնաճյուղերով։ ($1 – 416,69 դրամ է) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img