Հայկական բանկերի` 1.7 տրլն դրամ ընդհանուր վարկային պորտֆելի 115 մլրդ դրամը կազմում են գյուղատնտեսական վարկերը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմում է 1.7 տրլն դրամ, որում գյուղատնտեսական վարկերի բաժնեմասը կազմում է 7 տոկոս կամ մոտ 115 մլրդ դրամ, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ Հայաստանի 2-3 մարզերում մայիսին տեղացած կարկուտն էական ազդեցություն չի ունենա բանկային համակարգի ֆինանսական կայունության վրա։

«Եթե նայենք գյուղատնտեսության ոլորտի չաշխատող բոլոր վարկերի տեսակարար կշռի դինամիկային, օրինակ, 2012 թվականին, դա կլինի ընդամենը 5 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է այդ ոլորտի համար, քանի որ գյուղատնտեսության ոլորտը սովորաբար ռիսկային է, և բանկերն իրենց վրա մեծ ռիսկեր են վերցնում` վարկեր տրամադրելով ագրոհատվածին»,– ասաց Գրիգորյանը։
Մայիսի 12–ին կարկուտի տեսքով տեղումները լուրջ վնաս են հասցրել Հայաստանի մոտ 17 հազար հեկտար ցանքատարածքներին։ Մայիսի 23–ին կառավարությունն ընդունել է տուժած տնտեսությունների օժանդակության ծրագիր, որը վնասի փոխհատուցման տարբեր քայլեր է նախատեսում` գյուղատնտեսական վարկերի սպասարկ,ման ահնատական մոտեցում, հողի հարկի և ոռոգման ջրի օգտագործման վճարի արտոնություններ, նոր հակակարկտային կայանների տեղադրում։

Վարչության պետը միաժամանակ հայտնեց, որ Հայաստանի առևտրային բանկերը գյուղատնտեսական վարկերի պայմանների վերանայման ուղղությամբ անհատապես աշխատում են կարկուտից տուժած ֆերմերների հետ։

«ԿԲ–ն բավական ինտենսիվ քննարկել է այդ հարցն այն առևտրային բանկերի հետ, որոնք տվյալ մարզերում վարկեր են տրամադրել։ Դրանք անհատապես աշխատոմ են յուրաքանչյուր հաճախորդի հետ` վարկի պայմանները փոխելու, այն գյուղացու օգտին փոխելու նպատակով։ Այն բանկերը, որոնք այդ մարզերում բավականին խոշոր վարկային պորտֆելներ ունեն, նույնիսկ որոշել են փոխհատուցել տրամադրած վարկերի մի մասը սեփական տոկոսային եկամուտների հաշվին»,– ընդգծեց նա։

Գրիգորյանը հայտնեց նաև, որ ԿԲ–ում բացվել է «թեժ գիծ», և ֆերմերները կարող են դիմել Կենտրոնական բանկ առևտրային բանկերի հետ ծագած յուրաքանչյուր խնդրի դեպքում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img