Լոնդոնում ոսկու գինը նվազել է` հասնելով երեքշաբաթյա նվազագույնին և հաստատվել 1380 դոլար/ունցիայից ցածր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում spot ոսկու գինն իր առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) համեմատ այսօր նվազել է` մինչև երեքշաբաթյա նվազագույնի` հաստատվելով 1380 դոլար/ունցիա նիշից ցածր մակարդակում։

Լոնդոնում ոսկու AM Fixing գինն այսօր նվազել է 2,4 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1376,75 դոլար/ունցիա։ Սա ամենացածր ցուցանիշն է 2013թ.–ի մայիսի 20–ից ի վեր։

Լոնդոնում ոսկու տրոյական ունցիան այսօր էժանացել է 33,50 դոլարով, այն բանից հետո, երբ հունիսի 7–ին AM Fixing–ի գինը հասել էր մեկշաբաթյա առավելագույն նշանակմանը` 1410,00 դոլար/ունցիա։ Լոնդոնում ոսկին վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գներով։ Այսպես, AM Fixing գնի հայտարարման ժամանակ  առաջիկա ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում վաճառվել է 1375,6-1387,7 դոլար/ ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1376,6 դոլար/ունցիա։

Ներքևում բերված են վերջին հինգ առևտրային օրերին Լոնդոնի ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգի գնային նշանակությունները (դոլար/ունցիա)`

– հունիսի 7  – 1410,00 (AM Fix), 1386,00 (PM Fix);
– հունիսի 6 – 1399,50 (AM Fix), 1400,00 (PM Fix);
– հունիսի 5 – 1396,50 (AM Fix), 1404,00 (PM Fix);
– հունիսի 4  – 1405,25 (AM Fix), 1399,50 (PM Fix);
– հունիսի 3 – 1396,75 (AM Fix), 1402,50 (PM Fix).

Հիշեցնենք, որ 2013թ.–ի մայիսի 20–ին AM Fixing գինը նվազել էր` հասնելով 1353,75 դոլար/ունցիայի։ Այն 2011թ.–ի փետրվարի 7–ից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img