S&P–ի լուրերի ֆոնին ԱՄՆ բորսաներում գրեթե փոփոխություն չի եղել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի օրվա առուվաճառքներն ավարտել են գրեթե առանց փոփոխությունների, քանի որ ԱՄՆ–ի վարկանիշի կանխատեսումը բացասականից փոխվել է կայունի,  վկայում են բորսաների տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արդյունաբերական Dow Jones–ը նվազել է 0.06 տոկոսով` մինչև 15238,13 կետ, S&P 500 լայն շուկայի ցուցիչը կորցրել է 0.04 տոկոս` կազմելով 1642,78 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ն ավելացել է 0.13 տոկոսով և կազմել է 3473,77 կետ։

Ավելի վաղ` նախքան առուվաճառքի բացումը, S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է ԱՄՆ երկարաժամկետ կամավոր վարկանիշը «АА+» մակարդակում` բարելավելով կանխատեսումը բացասականից դեպի կայուն։ Վարկանիշային գործողությունն արտացոլում է գործակալության այն միտքը, որ ամերիկյան տնտեսությունը շարունակում է պահպանել առանցքային համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակը։

«Սա լավ լուր է, սակայն Ուոլ–Սթրիթի թրեյդերները սովորաբար մեծ ուշադրություն չեն դարձնում վարկանիշային գործակալություններին։ Վարկանիշային գործողության ազդեցությունը կարճաժամկետ կլինի (…)։ Սակայն բաժնետոմսերը, այնուամենայնիվ, բավականին գրավիչ տեսք ունեն ներկայում…»,– Ռոյթերս գործակալությունը մեջբերում է LandColt Trading LLC կառավարիչ տնօրեն Թոդ Շյոնբերգերի (Todd Schoenberger) խոսքը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Միջոցառումը համախմբել էր վազքի սիրահարներին՝ ստեղծելով սպորտի, երաժշտության և դրական էներգիայով ի յուրահատուկ մթնոլորտ

Հայաստանում ՀՆԱ–ի աճը միջնաժամկետ հեռանկարում կանխատեսվում է մոտ 5,4–5,6%․ Ֆիննախ

Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ հեռանկարում կանխատեսում է կայուն տնտեսական աճ՝ տարեկան 5,4–5,6% մակարդակում, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Միջազգային ներդրողներին է պատկանում Հայաստանի պետական պարտքի 7–8%-ը․ ԿԲ

Անդրադառնալով պետական պարտքի բարձր մակարդակի և դրա սպասարկման հնարավոր դժվարությունների վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին՝ ԿԲ ղեկավարը նշել է, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 50%-ից պակաս

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխաարժեքը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0․38 կետով և կազմել 421․59 դրամ, ռուբլին նվազել է 0․0282 կետով և կազմել 4․9813 դրամ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը, ինչպես նաև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img