Ոսկու գինը Լոնդոնում ընկել է մինչև 1285 դոլ/ունցիա

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկու spot–ի գինը դրա առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ այսօր ընկել է մինչև 1285 դոլ/ունցիա։

Ոսկու` AM Fixing–ի գինը Լոնդոնում այսօր նվազել է 0.1 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1284.25 դոլար/ունցիա նախօրեի 1286.00 դոլար/ունցիայի դիմաց։ Տրոյական ունցիան Լոնդոնում այսօր էժանացել է 1.75 դոլարով այն բանից հետո, երբ նախօրեին դրա AM Fixing գինը հասել էր երեքշաբաթյա մաքսիմումի, հաղորդում է rbc.ru–ն։

Լոնդոնում ոսկին այսօր շտկվում է ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման ժամանակ առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը  COMEX բորսայում Նյու Յորքում սակարկում էր 1282,8-1292,7 միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմում էր 1284.3 դոլար/ունցիա։

Ստորև բերված են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային նշանակությունները առաջիկա հինգ առևտրային օրերին` դոլ/ունցիա`

– 16 հուլիս– 1286,00 (AM Fix), 1291,50 (PM Fix);
– 15 հուլիս– 1281,25 (AM Fix), 1284,75 (PM Fix);
– 12 հուլիս – 1275,00 (AM Fix), 1279,75 (PM Fix);
– 11 հուլիս – 1280,75 (AM Fix), 1285,00 (PM Fix);
– 10 հուլիս – 1252,25 (AM Fix), 1256,00 (PM Fix).

Հունիսին ոսկու AM Fixing գինն ընկել է 207 դոլարով։ Այդ թվում 2013 թվականի հունիսի 28–ին այն ընկել է մինչև ամենացածր ցուցանիշը երեք տարիների ընթացքում` 2010 թվականի օգոստոսի 12–ից։ Հուլիսի սկզբին AM Fixing–ն աճել է 81 դոլարով և այսօր իր հունիսյան անկումը ետ է բերել 6.7 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img