Մոսկվայի բանկն իրեն է վերադարձրել ԳՈՒՄ–ի բաժնետոմսերի փաթեթը և նախատեսում է վաճառել դրանք

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բանկը, որը ՌԴ–ում ակտիվներով վեցերորդն է, վերադարձրել է «ԳՈՒՄ առևտրի տան» բաժնետոմսերի գրեթե 3 տոկոսը և դարձել է 5–տոկոսանոց փաթեթի սեփականատեր, սակայն այդ բիզնեսը զարգացնել չի ծրագրում, իսկ արժեթղթերը ցանկանում է վաճառել։

«ԳՈՒՄ առևտրի տունը» գրանցվել է 1991 թվականին, Գլխավոր ունիվերսալ խանութի սեփականաշնորհումից հետ (մինչև 1953 թվականը` Վերին առևտրային շարքեր)։ 2004 թվականին «Ալֆա գրուպը» (ի դեմս «Խաչմերուկ» ԱՏ) վաճառել է «ԳՈՒՄ» առևտրային տան բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (ավելի քան 50.2 տոկոս) Bosco di Ciliegi խմբին, որը գործարար Միխայիլ Կուսնիրովիչին և նրա ընտանիքին ենթակա «լյուքս» կարգի հագուստի ռուսական շուկայի առաջատարներից է։ Գործարքի գումարը փորձագետները գնահատել են 110-120 միլիոն դոլար։

Ինչպես «Փրայմ» գործակալությանն է հայտնել Մոսկվայի բանկի ներկայացուցիչը, 2008 թվականին բանկը ձեռք է բերել ԳՈՒՄ–ի բաժնետոմսերի 5 տոկոսը, որոնց մեծ մասը այնուհետև մի շարք գործառնությունների արդյունքում անցել են «հատուկ վարձակալողների» սեփականություն, հայտնում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Այժմ խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի շրջանակներում տվյալ ընկերությունները բանկին են վերադարձրել «ԳՈՒՄ ԱՏ» ԲԲԸ–ի բաժնետոմսերը` սեփական պարտքի մասնակի մարման հաշվին»,– ավելացրել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, բանկը չի ծրագրում զարգացնել իր համար ոչ պրոֆիլային բիզնեսը, մասնավորապես` ավելացնել բաժնետոմսերի մասնաբաժինը։ «Ձեռք բերված փաթեթը ծրագրվում է իրացնել»,– ասել է Մոսկվայի բանկի ներկայացուցիչը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img