Fri, 14 February
0.1 C
Yerevan
USD: 396.42 RUB: 4.33 EUR: 412.99 GEL: 140.53 GBP: 495.29
spot_img

Monthly Archives: August, 2013

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 30–ին 406,24 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 30-ի արդյունքներով, օգոստոսի 29–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,33 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,24 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 30–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա օգոստոսի 30–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն վարկային պորտֆելը երկրորդ եռամսյակում աճել 5.5%-ով` դառնալով 97.4 մլրդ ՀՀ դրամ

«2013թ. առաջին կիսամյակի արդյունքներով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ապահովել է վարկային պորտֆելի ավելի քան 5.1 մլրդ դրամի աճ: 2013թ. առաջին կիսամյակի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) 5.5% աճ` հասցնելով այն մինչև 97.4 մլրդ ՀՀ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում փողի զանգվածի ծավալը հուլիսին ավելացել է 2.1%–ով և 1 412,2 մլրդ դրամ կազմել

Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի հուլիսի վերջին, հունիսի համեմատ, աճել է 2.1%–ով և կազմել է ավելի քան 1 412,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Հայաստանում փողի բազան հուլիսին ավելացել է 10%–ով և կազմել է շուրջ 724,9 մլրդ դրամ

Հայաստանում փողի բազան 2013 թվականի հուլիսի արդյունքներով հունիսի համեմատ ավելացել է 10%–ով և կազմել է շուրջ 724,9 մլրդ դրամ։

ԿԲ–ն ամռան ընթացքում ութերորդ անգամ փոխել է արժութային միջանցքի սահմանները

Ռուսաստանի բանկը 2013 թվականի օգոստոսի 29–ին կրկին տեղափոխել է երկարժութային զամբյուղի միջանցքը 5 կոպեկով դեպի վեր, ասվում է ՌԴ ԿԲ նյութերում։ Այսպիսով, միջանցքի սահմանները տեղափոխվել են մինչև 32,15-39,15 ռուբլի, գրում է РБК–ն։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները հուլիսին աճել են 8,9%–ով` մինչև 1 749,5 մլն դոլար

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի հուլիսին կազմել են 1 749,5 մլն դոլար` 2013թ.–ի հունիսի համեմատ ավելանալով 8.9 տոկոսով, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Հայաստանում բանկերի կողմից առևտրի վարկավորումը II եռամսյակում նվազել է 1,5%–ով` հասնելով 346,9 մլրդ դրամի

Հայաստանում առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը 2013թ.-ի երկրորդ եռամսյակում, 2013թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, նվազել է 1,5 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 346,9 մլրդ դրամ:

Ճապոնիայի վիճակագրական տվյալների ֆոնին ԱԽՏ բորսաներում առավելապես աճ է գրանցվել

Ճապոնիայի դրական մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ առուվաճառքներն առավելապես աճով են բացել, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի պետբյուջեն 7 ամսվա ընթացքում կատարվել է 51 մլրդ դրամի հավելուրդով. ֆինանսների նախարարություն

Հայաստանի պետբյուջեն 2013 թվականի հունվար–հուլիսին կատարվել է 51 մլրդ դրամի հավելուրդով, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 29–ին 406.01 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 29-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406.01 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 29–ին 405.91 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 29–ի արդյունքներով, օգոստոսի 28–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.04 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405.91 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։