Եվրահանձնաժողովը չի բացառում Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ փաթեթի հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը չի բացառում Հունաստանին ֆինանսական աջակցության երրորդ փաթեթի տրամադրման հավանականությունը։ Այդ մասին հայտնել է տնտեսական և դրամական հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը։ Նա հստակեցրել է, սակայն, որ դա հավանականություններից մեկն է միայն, գրում է РБК–ն։

«Աշնանը մենք կդիտարկենք հունական ծրագրի ֆինանսավորման երկարաձգման հարցը։ Դիտարկվող կարգավորումներից մեկը կարող է լինել պարտքի մարման ժամկետի հետաձգումը։ Այնուամենայնիվ, առանցքային հարցն առաջվա պես Հունաստանի` արդեն գոյություն ունեցող ծրագրերի շրջանակներում կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու և բյուջեի հավելուրդի դուրս գալու հնարավորությունն է, ինչպես համաձայնեցվել էր միջազգային հանրության հետ»,– Օ.Ռենի խոսքն է մեջբերում Ֆինլանդիայի գործարար պարբերականներից մեկը։

Աթենքը միջազգային վարկատուներից 240 մլրդ եվրո ֆինանսական օգնության երկու փաթեթ է ստացել։

Նախօրեին Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հաստատել է այն տեղեկությունը, որ միջազգային վարկատուները, հավանաբար, Հունաստանին կառաջարկեն ֆինանսական աջակցության երրորդ փաթեթը։ «Ամենայն հավանականությամբ չի հաջողվի խուսափել Հունաստանին օգնության երրորդ ծրագրից»,– ասել է Վ.Շոյբլեն հյուսիսգերմանական Արենսբուրգ քաղաքի նախընտրական ծրագրում` պարզաբանելով, որ հետագայում հունական պարտքերի «դուրսգրման» մասին խոսք չի գնում։

Մինչ այդ Վ.Շոյբլեն արդեն ասել էր այն մասին, որ «եռյակը» (Եվրամիություն, Եվրոպայի կենտրոնական բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ) կարող է դիտարկել Աթենքի կողմից 2014 թվականին առկա ծրագրի ժամկետի լրանալուց հետո հերթական վարկային միջոցների տրամադրման հարցը, սակայն նախօրեին այդ հայտարարություններն ավելի որոշակի հնչեցին։ Փաստորեն, գրում են գերմանական ԶԼՄ–ները` մեկնաբանելով Շոյբլեի հայտարարությունները, խոսքը օգնության նման ծրագրի անխուսափելիության մասին է։

Այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում կկայանա խորհրդարանական ընտրություն, որտեղ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կփորձի պահպանել իր պաշտոնը երրորդ ժամկետում։ Ա.Մերկելը բազմիցս հերքել է այն բոլոր հաղորդումները, թե Աթենքին կարող է լրացուցիչ ֆինանսական օգնություն պետք լինել, որ, ինչպես նշում են դիտորդները, ավելորդ անգամ «չբարկացնի գերմանացի հարկատուներին ընտրությունների նախաշեմին»։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img