NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի ծավալը նախորդ շաբաթվա ընթացքում 24,26 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի օգոստոսի 20-24–ն ընկած ժամանակահատվածում  կազմել է շուրջ 24,26 մլն դոլար` օգոստոսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 19,06 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արժութային առուվաճառքներն իրականացվել են մեկ դոլարի դիմաց 406,17 դրամ միջին կշռված փոխարժեքով, իսկ բորսայում եվրոյով և ռուբլով գործարքներ չեն կատարվել։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին ($1- 406,04 դրամ է )։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img