Լոնդոնում ոսկու գինն այսօր շաբաթվա նվազագույն ցուցանիշին է հասել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր նվազել է և հասել շաբաթվա նվազագույն արժեքին` հաստատվելով 1392 դոլար/ունցիայից ցածր մակարդակում։ Սա ամենացածր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 23–ից ի վեր, հաղորդում է rbc.r–ն։

Ոսկին Լոնդոնում այսօր էժանացել է ևս 1.5 դոլարով` փոփոխվելով ըստ ժամկետային շուկայի ընթացիկ գների ցուցանիշների։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում տատանվել է 1373,6-1398,5 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1391,6 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

– 30 օգոստոսի – 1392,75 (AM Fix), 1394,75 (PM Fix);
– 29 օգոստոսի – 1406,25 (AM Fix), 1407,75 (PM Fix);
– 28 օգոստոսի – 1425,50 (AM Fix), 1419,50 (PM Fix);
– 27 օգոստոսի – 1411,00 (AM Fix), 1419,25 (PM Fix);
– 23 օգոստոսի – 1374,50 (AM Fix), 1377,50 (PM Fix).

Վերջին երեք հաշվետու օրերին (օգոստոսի 29, 30 և սեպտեմբերի 2)  AM Fixing–ի գինը նվազել է 34.25 դոլ/ունցիայով (-2,4%)։Ոսկու գնումների նկատմամբ հետաքրքրությունը թուլացել է, երբ օգոստոսի 28–ին լոնդոնյան շուկայում AM Fixing–ը հասել է երեքուկես ամիսների առավելագույն արժեքին` մեկ ունցիայի դիմաց 1425,50 դոլարի։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img