Լոնդոնում ոսկու գինն այսօր չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր չի փոխվել, այն բանից հետո, երբ նախօրեին այն նվազել է մինչև իր շաբաթական նվազագույնը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1391,25 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 23–ից ի վեր, գրում է  РБК–ն։

Ոսկին Լոնդոնում այսօր տատանվում է արագ շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1373,6-1399,0  դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1391,7 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

– 2   սեպտեմբերի – 1391,25 (AM Fix), 1392,25 (PM Fix);
– 30 օգոստոսի –  1392,75 (AM Fix), 1394,75 (PM Fix),
– 29 օգոստոսի – 1406,25 (AM Fix), 1407,75 (PM Fix),
– 28 օգոստոսի – 1425,50 (AM Fix), 1419,50 (PM Fix),
– 27 օգոստոսի – 1411,00 (AM Fix), 1419,25 (PM Fix):

Նախորդ երեք հաշվետու օրերի ընթացքում (սեպտեմբերի 2–ին, օգոստոսի 30–ին և 29–ին) AM Fixing–ի գինը նվազեց 34,25 դոլ./ունցիայով (-2,4%)։Ոսկու գնումների նկատմամբ հետաքրքրությունը թուլացավ, այն բանից հետո, երբ 2013թ.–ի օգոստոսի 28–ին Լոնդոնյան շուկայում AM Fixing–ի գինը 3,5 ամսում հասավ իր առավելագույնին` 1425,50 դոլ./ունցիա։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img