Լոնդոնում ոսկու գինն այսօր չորս առևտրային օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1400 դոլ./ունցիա մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր չորս առևտրային օրվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1400 դոլ./ունցիա մակարդակը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինն աճել է մոտ 1 տոկոսով և պաշտոնապես կազմել  1403,75 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 29–ից ի վեր, գրում է  РБК–ն։

Ոսկին Լոնդոնում այսօր տատանվում է արագ շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1402,4-1415,0 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1404,1 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

– 3 սեպտեմբերի – 1391,25 (AM Fix), 1399,50 (PM Fix);
– 2 սեպտեմբերի – 1391,25 (AM Fix), 1392,25 (PM Fix);
– 30 օգոստոսի – 1392,75 (AM Fix), 1394,75 (PM Fix);
– 29 օգոստոսի – 1406,25 (AM Fix), 1407,75 (PM Fix);
– 28 օգոստոսի – 1425,50 (AM Fix), 1419,50 (PM Fix).

Ոսկին Լոնդոնյան շուկայում շարունակում է վերականգնել հունիսյան կորուստը։ Սակայն այն բանից հետո, երբ 2013թ.–ի օգոստոսի 28–ին Լոնդոնյան շուկայում AM Fixing–ի գինը 3,5 ամսում հասավ իր առավելագույնին` 1425,50 դոլ./ունցիա, ոսկու գնումների նկատմամբ հետաքրքրությունը թուլացավ։

Այդուհանդերձ Լոնդոնում ոսկու գինը հունիսին նվազեց 207,00 դոլարով  (-14,7%)։ Այդ թվում 2013թ.–ի հունիսի 28–ին դրա AM Fixing–ի գինը հասավ գրեթե երեք տարվա ամենացածր նշանակմանը` մինչև 1203,25 դոլ./ունցիա։  Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2010 թվականի օգոստոսի 12–ից ի վեր։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img