Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալն առաջին եռամսյակում աճել է` մինչև 29,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը 2013 թ.–ի հունիսի վերջին կազմել է 29,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 5,3 մլրդ դրամով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ ֆիզիկական անձ–ռեզիդենտների ավանդների ծավալը 6 ամսվա ընթացքում ավելացել է 4 մլրդ դրամով` կազմելով 23,4 մլրդ դրամ։

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների քանակը 2013 թ.–ի հունիսի 30–ի դրությամբ կազմել է 4297 (աճ 430–ով), որոնցից 4047–ը ռեզիդենտների ժամկետային ավանդերն են (աճ 399–ով)։

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: 2010 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է ISO 9001-ը։ ($1 – 409,63  դրամ է)։ –0– –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img