Հայաստանի առաջին եվրապարտատոմսերը թույլ կտան զարգացնել երկրի մասնավոր հատվածը. ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առաջին եվրապարտատոմսերը թույլ կտան խոշոր ներդրումներ կատարել երկրի մասնավոր հատվածում, ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։ Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը:

«Հայաստանի կայուն մասնավոր հատվածն այսօր զարգացման կարիք ունի, և այդ նպատակով անհրաժեշտ է ներգրավել ֆինանսավորում, սակայն եթե երկիրը եվրապարտատոմսերի թողարկում չի իրականացնում և հայտնի չէ համաշխարհային ֆինանսական շուկայում, ներդրողների ներգրավումն անհնար է։ Խոսքը 50, 100, 150 մլն դոլարի խոշոր ներդրումների մասին է»,– ասաց Սարգսյանը։

Նախարարի խոսքով` Հայաստանն աղքատ երկրների խմբից հարստության և զարգացման միջին մակարդակի երկրների խումբ անցնելու փուլում է, ինչի կապակցությամբ պետք է ինքնուրույն փնտրի ֆինանսավորում միջազգային շուկաներում։

«Այդ նպատակով եվրապարտատոմսերի թողարկումը կարևոր քայլ է կապիտալի համաշխարհային շուկայում ճանաչելիության ապահովման, մեր երկրում ներդրումների ռիսկերի մակարդակի վերաբերյալ տեղեկատվության հայտնվելու  համար»,– ասաց Սարգսյանը։

Նախարարը նշեց նաև, որ զարգացող երկրները բավականին գրավիչ են ներդրողների համար զարգացած երկրներում ներդրումային ռիսկերի բարձրացման տեսանկյունից, որտեղ դրույքաչափերը մոտենում են զրոյի ճգնաժամի պատճառով։

«Ներդրողները նոր շուկաներ են փնտրում, իսկ կապիտալի համաշխարհային շուկա առաջին անգամ մտած երկիրն իրենից հետաքրքրություն է ներկայացնում; Հայաստանն այդ իմաստով առողջ տնտեսական զարգացման երկիր է և ներդրողների համար ավելի փոքր ռիսկ է ներկայացնում»,– ընդգծեց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։–0– –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img