S&P 500 ցուցիչը ռեկորդ է գրանցել բյուջետային համաձայնության լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ բորսայական ցուցիչները հինգշաբթի առավելապես աճել են, S&P 500 ցուցիչը հաղթահարել է պատմական առավելագույնը բյուջետային համաձայնության և կորպորատիվ ուժեղ հաշվետվությունների լուրերի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը նվազել է 0.01 տոկոսով` մինչև 15371,65 կետը։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ն ավելացել է 0.62 տոկոսով` կազմելով 3863,15 կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն օրն ավարտել է 0.67-տոկոսանոց աճով և հասել է 1733.15 կետի` այսպիսով նոր ռեկորդ սահմանելով։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է պետհաստատությունների ֆինանսավորման ժամանակավոր վերականգնում և պետպարտքի շեմի բարձրացում` դեֆոլտը կանխելու համար։ Օրինագիծը նախատեսում է պետհաստատությունների ֆինանսավորում մինչև 2014 թվականի հունվարի 14–ը և փոխառության շեմի ընդլայնում մինչև փետրվարի 7–ը։

Բյուջեի վերաբերյալ փոխզիջման հասնելուց հետո ներդրողներն ի վերջո կենտրոնացել են կորպորատիվ հաշվետվությունների վրա։ ԱՄՆ խոշորագույն հեռահաղորդակցային կոնցեռններից մեկի` Verizon Communications–ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում աճել է 40 տոկոսով` մինչև 2.23 միլիարդ դոլար, կամ 0.78 դոլար մեկ բաժնետոմսի համար։ Վերլուծաբաններն ակնկալում էին 0.74 դոլարի ցուցանիշ։ American Express–ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում ավելացել է 9 տոկոսով և հասել է 1.36 միլիարդ դոլարի կամ 1.25 դոլարի` գերազանցելով վերլուծաբանների` 1.22 դոլարի ակնկալիքները։

«Այժմ մենք կարող են կենտրոնանալ հաշվետվությունների վրա Վաշինգտոնի լուրերի փոխարեն։ Հավանաբար, սեզոնը նորմալ, բայց ոչ սենսացիոն կլինի»,– կարծում է Federated Investors–ի ռազմավար Ֆիլ Օրլանդոն (Phil Orlando), ում խոսքն է մեջբերում MarketWatch–ը։

Միաժամանակ շուկայի մասնակիցներին չեն ուրախացրել նաև աշխատաշուկայի տվյալները։ Հոկտեմբերի 12–ին ավարտված շաբաթվա գործազրկության նպաստների առաջնային հայտերի թիվը կրճատվել է 15 հազարով և կազմել է 358 հազար։  Վիճակագրությունը վերլուծաբանների կանխատեսումներից ավելի թույլ էր, նրանք ակնկալում էին, որ հայտերի թիվը կկրճատվի 39 հազարով` նախորդ շաբաթվա 335 հազարի չվերարանայված ցուցանիշից։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img