Հայաստանի մասնավոր փոխանցումներն ու սեզոնային աշխատավարձն առաջին կիսամյակում ավելացել են 14,9 տոկոսով` հասնելով 713.1 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մասնավոր փոխանցումներն ու աշխատողների սեզոնային աշխատավարձը 2013 թ.–ի առաջին կիսամյակում, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 14,9 տոկոսով` հասնելով 713.1 մլն դոլարի, նշվում է «ՀՀ ԿԲ  «2013 թ.–ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում»։

Միաժամանակ հաշվետու ժամանակաշրջանում 10,5 տոկոսով ավելացել է նաև Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ կոմերցիոն նպատակներով ֆիզիկական անձանց անվան վրա կատարվող մասնավոր փոխանցումների ներհոսքը։ Ըստ ԿԲ կանխատեսման` ոչ կոմերցիոն նպատակներով ֆիզիկական անձանց հաշվին կատարված դրամական փոխանցումները 2013 թ.–ին կավելանան 6–8 տոկոսով։

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ կոմերցիոն նպատակներով ֆիզիկական անցան հաշվին կատարվող մասնավոր փոխանցումների գերակշիռ մասը բաժին է հասնում Ռուսաստանին` մոտ 83,5 տոկոս, ուր մեկնում է հանրապետության սեզոնային աշխատողների ճնշող մեծամասնությունը, իսկ 5,3 տոկոս` ԱՄՆ–ին։

Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները հիմնականում զբաղվում են առևտրով և շինարարությամբ, որտեղ կիսամյակի կտրվածքով գրանցվել է անկում` համապատասխանաբար 3,7 և 1,9 տոկոս», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԿԲ տվյալների համաձայն` 2013 թ.–ի հունվար–հուլիսին երկիր ստացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 942 մլն դոլար (12,1 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից դեպի արտերկիր արտահոսքը` մոտ 175,9 մլն դոլար (13,7 տոկոսի աճ)։

Միաժամանակ, 2012 թ.–ին դրամական փոխանցումների ներհոսքը ոչ միայն վերականգնել, այլև 3,1 տոկոսով գերազանցել է 2008 թ.–ին ճգնաժամից առաջ գրանցված մակարդակը` տարեվերջին կազմելով 1 687,2 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17 տոկոսը։ ($1 – 405,42 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img