Mon, 10 February
2.1 C
Yerevan
USD: 396.41 RUB: 4.09 EUR: 409.45 GEL: 142.69 GBP: 492.02
spot_img

Daily Archives: Oct 25, 2013

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 25–ին մեկ դոլարի դիմաց կազմել է 405,75 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 25–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 405,75 դրամ։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 25–ին մեկ դոլարի դիմաց 405,84 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հոկտեմբերի 25–ին ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 24–ի ցուցանիշի համեմատ, բարձրացել է 0,33 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 405,84 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Bank of America–ն նվազեցրել է ռուսական տնտեսության աճի կանխատեսումը

Bank of America Merrill Lynch–ը վերանայել է ռուսական տնտեսության ընթացիկ տարվա կանխատեսումը և այժմ սպասում է, որ աճը կկազմի 1.7 տոկոս` 2.5 տոկոսի դիմաց։ Այդ մասին գրում է banki.ru–ն` հղում անելով ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ին, որն էլ ներկայացնում է բանկի տեսությունը։

Brand Finance Banking Forum–ի ժամանակ Банки.ру–ն կներկայացնի 50 ամենաթանկարժեք բանկային ապրանքանիշերը

Մոսկվայում նոյեմբերի 14–ին առաջին անգամ կանցկացվի Brand Finance Banking Forum–ը։ Միջազգային մասշտաբի այս իրադարձությունը նվիրված է բանկային ապրանքանիշի արժեքի գնահատման միջոցով բանկային բիզնեսի զարգացման հարցերին։

Ոսկին այսօր չի կարողացել մնալ 1350 դոլար/ունցիա գնային շեմից բարձր

Ոսկին այսօր չի կարողացել մնալ 1350 դոլար/ունցիա գնային շեմից բարձր, որը նախօրեին գերազանցել է երեքուկես շաբաթվա ընթացքում առաջին անգամ։ Այժմ ոսկու ակտիվ ֆյուչերսի (դեկտեմբերյան) գինը տատանվում է 1340,1-1347,9 դոլար/ունցիա միջակայքում։ Ոսկու մասնակցությամբ վերջին գործարքի արժեքը կազմում է 1341,1 դոլար/ունցիա, ինչը 9,2 դոլարով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը հոկտեմբերի 24–ի առուվաճառքի արդյունքում Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում կազմել է 1350,3 դոլար/ունցիա, գրում է ՌԲԿ–ն։

ԱԽՏ բորսաները բացվել են հիմնականում բացասական ցուցանիշներով իենի աճի ֆոնին

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առուվաճառքը սկսել են ցուցանիշների նվազմամբ` դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի աճի ֆոնի ներքո, ինչը բացասաբար է ազդում ճապոնացի արտահանողների վրա, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ ԱՄՆ աշխատաշուկայից ստացված թույլ տվյալների ֆոնին

Հինգշաբթի եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է ԱՄՆ աշխատաշուկայի թույլ վիճակագրության հրապարականի ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է banki.ru–ն։