ԱԽՏ բորսաները բացվել են տարբեր ուղղություններով ԱՄՆ ՊԴՀ–ից լուրերի սպասման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները չորեքշաբթի` հոկտեմբերի 30–ի առուվաճառքը տարբեր ուղղությամբ են բացել ԱՄՆ ՊԴՀ–ի հանձնաժողովի նիստի արդյունքների սպասման ֆոնի ներքո, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei-ը բարձրացել է 0,90 տոկոսով` հասնելով 14454,49 կետի։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,31 տոկոսով` հասնելով 2045,40 կետի։ S&P/ASX 200 ավստրալական ցուցանիշը դրական է բացվել` հավաքելով 0,35 տոկոս,այն կազմում է 5434,40 կետ։

Դաշնային պահուստի բաց շուկաների հարցերով հանձնաժողովի նիստի արդյունքները կհրապարակվեն չորեքշաբթի` հոկտեմբերի 30–ին։ Փորձագետներն ու շուկայի մասնակիցները փոփոխություններ չեն ակնկալում QEIII ծրագրում, որի շրջանակներում ՊԴՀ–ն ամեն ամիս 85 մլրդ դոլարի ակտիվներ է գնում։ Ռոյթեր գործակալության կողմից հարցված վերլուծաբանների մեծ մասը ակնկալում է, որ մինչև 2014 թ.–ի մարտ ամիսը QE–ն կպահպանվի ընթացիկ ծավալով։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img