Royal Bank of Scotland-ը հայտարարել է, որ «վատ բանկ» է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն բանկերից մեկը` շոտլանդական RBS–ին, ներկայացրել է 2013 թ.–ի երրորդ եռամսյակի հաշվետվությունն ու հայտարարել է, որ իր կառույցի ներսում «վատ բանկ» է ստեղծում, հայտնում է РБК–ն` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

«Վատ բանկը» նախատեսված է մեկ կառույցի շրջանակում խնդիր ունեցող ակտիվներն առանձնացնելու համար` դրանք ավելի հաջող կառավարելու նպատակով։ Սեփական գնահատականների համաձայն, RBS–ին մոտ 38 մլրդ ֆունտ ստեռլինգի (61 մլրդ դոլար) խնդրահարույց ներդրումներ ունի։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը (որը RBS–ի բաժնետոմսերի 81 տոկոսի սեփականատերն է) ավելի վաղ առաջարկել է «վատ բանկ» ստեղծել` ենթադրելով, որ դա թույլ կտա RBS–ին ավելի շատ վարկեր տրամադրել փոքր բիզնեսին և առողջացնել սեփական ակտիվները։ «Կառավարման նոր սկզբունքը թույլ կտա RBS–ին լուծել կուտակված խնդիրները լավը վատից առանձացնելու միջոցով», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը։

Բացի այդ, RBS–ն այսօր ներկայացրել է 2013 թ.–ի հուլիս–սեպտեմբերի ֆինանսական արդյունքները։ Այդ ժամանակահատվածում բանկի զուտ վնասները կրկնակի կրճատվել են` մեկ տարի առաջ գրանցված 1,4 մլրդ ֆունտից հասնելով 828 մլն ֆունտի (1,33 մլրդ դոլար)։

Royal Bank of Scotland բրիտանական բանկը Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկն է, հիմնադրվել է 1727 թ.–ին։ Խումբը ծառայություններ է մատուցում մանրամեծածախ բանկինգի, ֆինանսական շուկաների, սպառողական վարկավորման, ապահովագրության և Եվրոպայում, ԱՄՆ–ում և Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կապիտալի վերահսկման ոլորտում։ Բանկի կենտրոնակայանը գտնվում է Էդինբուրգում։ Այժմ բանկի բաժնետոմսերի 81 տոկոսը գտնվում է բրիտանական պետության վերահսկողության տակ, որը բանկին օգնություն է ցուցաբերել 2008թ.–ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img