Sat, 31 January
-2.9 C
Yerevan
USD: 378.64 RUB: 4.98 EUR: 451.38 GEL: 140.77 GBP: 520.55

Հայաստանի ամենաբարձր աշխատավարձ ապահովող բանկերի լավագույն տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2013 թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում Հայաստանի ամենաբարձր վարձատրող բանկերի տասնյակը։  Այս ցուցանիշով լավագույն տասնյակում են հայտնվել HSBC Բանկ Հայաստանը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Արմսվիսբանկը, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, Բիբլոս Բանկ Արմենիան, Ամերիաբանկը, Զարգացման Հայկական Բանկը, ՊրոԿրեդիտ Բանկը, Կոնվերսբանկը և Ինեկոբանկը։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցների միջին բանկային աշխատավարձը 2013 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 336 112 դրամ։ Հատկանշական է, որ աշխատավարձի մասին տվյալներ է տրամադրել 20 բանկ։ 2013 թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 481 մասնաճյուղ։ Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության բանկային համակարգում աշխատում է 11 442 մարդ` 2012 թ.–ի երրորդ եռամսյակի 10 884–ի համեմատ։

Վարկանիշի տվյալների համաձայն` լավագույն տասնյակի բանկային աշխատակիցների միջին բանկային աշխատավարձը երրորդ եռամսյակում կազմել է 419 030 դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 352 704 դրամի համեմատ, այն ավելացել է 18,8 տոկոսով։

Վարկանիշում հայտնված բանկերի շրջանում միջին ամսական աշխատավարձով առաջատարի դիրքը պահպանել է HSBC Բանկ Հայաստանը, որի աշխատակիցները միջինը վաստակում են 638 հազար դրամ։ Նրանց աշխատավարձը երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, ավելացել է 2,7 տոկոսով, իսկ բանկի աշխատակիցների քանակը կրճատվել է` 389 աշխատակցից դառնալով 380։

Աշխատավարձի մեծությամբ երկրորդ տեղում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, որի աշխատակիցները միջինը ստանում են 506 հազար դրամ։ Միաժամանակ բանկի աշխատակազմը, որը թվով երրորդն է հանրապետության բանկային համակարգում, հաշվետու ժամանակաշրջանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1062 մարդ` 1036–ի դիմաց։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշում երրորդ տեղում է Արմսվիսբանկը` աշխատակազմի 497 հազար դրամ միջին աշխատավարձով, որը, նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 28,7 տոկոսով, բանկն ունի 98 աշխատակից։ 2012 թ.–ի երրորդ եռամսյակի համեմատ նրանց թիվը չի փոխվել։

Վարկանիշում չորրորդ տեղում է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, որի աշխատակիցների աշխատավարձը կազմել է 424 հազար դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 284 հազար դրամի համեմատ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում բանկի աշխատակիցների թիվը կազմել է 469 մարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 441–ի համեմատ։

Վարկանիշի 5–րդ հորիզոնականում է Բիբլոս Բանկ Արմենիան, որի աշխատակիցները միջինը ստանում են 420 հազար դրամ (տարվա ընթացքում 3,2 տոկոսի անկում)։ Այս ժամանակաշրջանում բանկի անձնակազմն ավելացել է` 94–ից դառնալով 97։

Վեցերորդ հորիզոնականում է Ամերիաբանկը` 389 հազար դրամ միջին աշխատավարձով (5,9 տոկոսի աճ)։ Միաժամանակ բանկում աշխատակիցների թիվն ավելացել է` 471–իդ դառնալով 534։
Լավագույն տասնյակում Զարգացման Հայկական Բանկը զբաղեցնում է 7–րդ տեղը` 357 հազար դրամ աշխատավարձով (10,5 տոկոսի աճ)։ Բանկի աշխատակիցների թիվն ավելացել ` 182–ից դառնալով 202։

Վարկանիշի 8–րդ տեղում է ՊրոԿրեդիտ Բանկը` 326,8 հազար դրամ աշխատավարձով (18,8 տոկոսի աճ), ընդ որում բանկի աշխատակազմն ավելացել է` 346–ից դառնալով 374։

Վարկանիշում 9–րդ հորիզոնականն է զբաղեցրել Կոնվերսբանկը, նրա աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 327 հազար դրամ` ավելանալով 3,1 տոկոսով, իսկ աշխատակազմն ավելացել է` 610–ից դառնալով 756։

Ամենաբարձր վարձատրությամբ բանկային աշխատակիցների լավագույն տասնյակը եզրափակում է Ինեկոբանկը` 305 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով (14,2 տոկոսի աճ)։ Բանկի աշխատակազմն ավելացել է` 520–ից դառնալով 579։

Հայկական բանկերի ամենաբարձր վարձատրվող աշխատողների վարկանիշը կազմելու համար աղբյուր են ծառայում Հայաստանի բանկերի եռամսյակային հաշվետվությունների տվյալները, ինչպես նաև «ԱՌԿԱ» գործակալության հարցմամբ տրամադրված տվյալները։ ($1- 404 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ամենացածր մակարդակը՝ 2021թ․–ի կեսերից ի վեր․ ՀԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցումՀայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

Հայաստանի առևտրային բանկերը 2025թ․–ին պետբյուջե են վճարել 162,14  մլրդ դրամ

Բանկերի կողմից վճարված բոլոր միջոցների կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված գումարները կազմել են 159,76 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ 2,38 մլրդ դրամ

ՀԲ–ն ներկայացրել է 2025թ․–ին Հայաստանում 3,3% միջին տարեկան գնաճի հիմնական գործոնները

Դեկտեմբերին գնաճն աճել է մինչև 3,3% (տարեկան կտրվածքով)՝ նոյեմբերի 3,1%-ի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img