Mon, 7 July
17.1 C
Yerevan
USD: 384.26 RUB: 4.88 EUR: 452.58 GEL: 141.37 GBP: 524.44

Մետաղի շուկա. թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցները հիասթափվել են ԱՄՆ ՊԴՀ–ի որոշումից

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթը չարդարացրեց շուկայի մեծ մասի մասնակիցների սպասումները, ինչի հետևանքով թանկարժեք ակտիվների, այդ թվում նաև ոսկու գնանշումը լուրջ կորուստներ արձանագրեցին։ Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ ամերիկյան կարգավորիչն անսպասելիորեն որոշեց կրճատել քանակական մեղմման ծրագիրը։ Միաժամանակ ԱՄՆ ԿԲ–ի ղեկավար Բեն Բեռնանկեն ԱՄՆ ՊԴՀ ղեկավարի պաշտոնում վերջին մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ տնտեսությունը վերականգնվում է շատ ավելի վստահ տեմպերով, քան ենթադրվում էր ավելի վաղ։ Այս նորությունները զգալիորեն թուլացրեցին ոսկու նկատմամբ պահանջարկը` ուժեղացնելով ավելի եկամտաբեր ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը։

Մետաղի անկմանը նպաստեցին նաև ԱՄՆ տնտեսության դրական մակրոտվյալները` ներդրումային կապիտալի ներհոսքի տվյալներն ու նոյեմբերին արդյունաբերական արտադրության թվերը։ Արդյունքում, նախորդ շաբաթ ոսկու գինը նվազեց 2,76 տոկոսով` հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1201,88 ԱՄՆ դոլարի։

Քանի որ առաջիկա շաբաթ Սուրբ Ծնունդն է, ինչպես նաև ելնելով նրանից, որ այն նախատոնական է, և մետաղի շուկայի մասնակիցներից շատերը հանգստանալու են, ապա ոսկու արժեքի կտրուկ փոփոխություններ մենք չենք ակնկալում։ Սակայն ներդրողների տրամադրության վրա էական ազդեցություն կունենա նաև ամերիկյան կարգավորիչի որոշումն, ինչի կապակցությամբ առուվաճառքը կարող է բնութագրվել բարձր փոփոխականությամբ ցածր լիկվիդայնության պայմաններում։

Առաջիկա շաբաթ մետաղի շուկայի մասնակիցների տրամադրության և ոսկու արժեքի վրա կարող են ազդել նաև ԱՄՆ–ից սպասվող տնտեսական նորությունները։ Ամերիկյան նորություններից շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն երկարատև օգտագործման ապրանքների պատվերների տվյալներն ու անշարժ գույքի շուկայի նոյեմբերյան թվերը, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստների առաջնային հայտերի քանակը։ Ըստ սպասումների` անշարժ գույքի տվյալներն ու ԱՄՆ–ի մակրոտվյալները, հավանաբար, կվկայեն իրավիճակի որոշակի բարելավման մասին, ինչի արդյունքում ոսկու գնանշումը կարող է նվազել։ Սակայն եթե թվերը, կանխատեսումներին հակառակ, բացասական լինեն, ապա դա կարող է նվազեցնել ռիսկի նկատմամբ ներդրումների հակվածությունը` նման կերպով աջակցելով դեղին մետաղի գնանշմանը։

Հաջորդ  շաբաթ առուվաճառքի ընթացքում մետաղը ևս կարող է բարձրանալ` ելնելով ցածր գնային մակարդակներում գրանցվող զգույշ գնումներից։ Այս շաբաթ ոսկու արժեքի փոփոխության ենթադրվող միջակայքը կարող է դառնալ տրոյական ունցիայի դիմաց 1165,0 – 1235,0 ԱՄՆ դոլարը։–0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի պետբյուջեի պակասուրդը նախատեսվում է 2028թ․–ին հասցնել մինչև ՀՆԱ–ի 2,8%–ը՝ 2025թ․–ին նախատեսված 5,5%–ի դիմաց․ Ֆիննախ

Հայաստանը նախատեսում է 2028 թվականին պետական բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 2.8%-ի՝ 2025 թվականի համար նախատեսված 5.5%-ի դիմաց, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2024թ․–ին աճել է 24․6%–ով՝ կազմելով 6,270մլրդ դրամ

/․ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը, զուտ պահուստները չհաշված, 2024 թվականի վերջին աճել է 24,6%-ով կամ 1,239 մլրդ դրամով և 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 6,270 մլրդ դրամ

Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով

Կոնվերս Բանկը Միջազգային Ֆինանսական Կորպորացիայից (IFC) ստացել է առևտրի ֆինանսավորման գիծ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img