Հայաստանի արտաքին պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է ՀՆԱ–ի 29,7%–ը. ԵԶԲ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետական պարտքը 2013թ.–ի առաջին կիսամյակում կազմել է ՀՆԱ–ի 29,7 տոկոսը, այն ժամանակ, երբ համախառն արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ–ի 77,3 տոկոսը։ Այդ մասին վկայում են ԵԶԲ–ի վերլուծական վարչության հրապարակած դեկտեմբերյան «ԱՊՀ մակրոդիտարկման» տվյալները։

Փաստաթղթում նշվում է, որ եվրապարտատոմսերի թողարկման հաշվին տրամադրված միջոցներն արդեն ուղղվել են արտաքին պարտքի վճարումներին, ինչը 2013թ.–ի հոկտեմբերին հանգեցրել է  համախառն միջազգային պահուստների (ՀՄՊ) համապատասխան կրճատման։

«Ֆինանսական հաշվի հավելուրդը կտրուկ ընդլայնվել է 2013թ.–ի սեպտեմբերին ՀՀ կառավարության կողմից 700 մլն դոլար գումարի չափով դեբյուտային հաջող թողարկման հաշվին։ Արդյունքում` 2013թ.–ի սեպտեմբերի վերջին ՀՄՊ–ն աճեց` կազմելով  2430.6 մլն դոլար, իսկ դրամը փոքր–ինչ ամրապնդվեց»,– ասվում է փաստաթղթում։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6.25 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc։

Միաժամանակ ԵԶԲ–ի վերլուծաբանն ընդգծում է, որ հաշվի առնելով բարձր արտաքին պարտքը, պահպանվող կառուցվածքային խնդիրները (2013թ.–ի ինը ամիսների ընթացքում  արտաքին առևտրի պակասուրդը կազմեց ՀՆԱ–ի 28.2 տոկոսը), համախառն միջազգային պահուստների (ՀՄՊ) ընդլայնումը` արտաքին փոխառությունների և ներկրման դանդաղեցման հաշվին, չի կարող գնահատվել որպես կայուն։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն, Հայաստանի համախառն պետական պարտքը 2013թ.–ի հոկտեմբերի վերջին կազմել է 4 564,1 մլն դոլար` մեկ ամսում կրճատվելով 9,2 տոկոսով կամ 466,3 մլն դոլարով։ Հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում նվազեց 10,4 տոկոսով կամ 454,8 մլն դոլարով` հոկտեմբերի վերջին կազմելով 3 886,9 մլն դոլար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img