Լոնդոնում այսօր ոսկու գինը հասել է երեք օրվա առավելագույն ցուցանիշի` գերազանցելով ունցիայի դիմաց 1230 դոլարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր հասել է երեք օրվա առավելագույն ցուցանիշի` գերազանցելով ունցիայի դիմաց 1230 դոլարի շեմը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1232,25 դոլար/ունցիա։ Սա 2014 թ.–ի հունվարի 7–ից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ՌԲԿ–ն։

Այսօր Լոնդոնում ոսկին թանկացել է 6,25 դոլարով (+0,5%)` փոփոխվելով ժամկետային շուկայի գնային ցուցանիշների նկատմամբ։ Այսպես, AM Fixing–ի գինը հայտարարելու պահին Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու ակտիվ ֆյուչերսը սակարկվում էր 1226,8-1237,5 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի արժեքը կազմել է 1232,3 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).

– հունվարի 9– 1226,00 (AM Fix), 1226,00 (PM Fix);
– հունվարի 8 – 1226,50 (AM Fix), 1221,00 (PM Fix);
– հունվարի 7 – 1237,50 (AM Fix), 1227,50 (PM Fix);
– հունվարի 6 – 1238,00 (AM Fix), 1246,25 (PM Fix);
– հունվարի 3 – 1232,25 (AM Fix), 1234,50 (PM Fix):

Լոնդոնի շուկայում ոսկու գնման նկատմամբ հետաքրքրությունը փոքր–ինչ թուլացել է այն բանից հետո, երբ օրվա արդյունքում 2014 թ.–ի հունվարի 6–ին ոսկու երեկոյան ֆիքսինգի (PM Fixing) արժեքը հասել է չորս շաբաթվա ընթացքում գրանցված առավելագույն ցուցանիշի` 1246,25 դոլար/ունցիա։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img