ՎԶԵԲ–ը 2013 թ.–ին կրճատել է Ռուսաստանում կատարվող ներդրումները 30%–ով` հասցնելով 1.8 մլրդ եվրոյի

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռուսաստանում իրականացվող ներդրումները 2012 թվականի 2.6 մլրդ եվրոյից 2013 թվականին հասցրել է 1.8 մլրդ եվրոյի` կրճատելով 30 տոկոսով, ասվում է ՎԶԵԲ–ի պաշտոնական կայքում։

«Ռուսաստանի տնտեսական և ներդրումային բարդ պայմանները հանգեցրել են ներդրումների կրճատմանը»,– նշվում է հաղորդագրությունում։ Ռուսաստանը, միաժամանակ, պահպանել է ՎԶԵԲ–ի ամենամեծ օպերացիոն ներկայացվածություն ունեցող երկրի կարգավիճակը։ «Մենք հպարտ ենք այն դերով, որ խաղում ենք ՌԴ–ում և կշարունակենք կատարել մեր գործառույթները ռուսական տնտեսության երկարաժամկետ զարգացման համար»,– հայտնել է բանկի նախագահ Սումա Չակրաբարտին։

ՎԶԵԲ–ի ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականին, նախնական տվյալներով, կազմել է 8.5 մլրդ եվրո 2012 թվականի 8.9 մլրդ եվրոյի դիմաց։ Նախորդ տարի բանկը ֆինանսավորել է 392 նախագիծ` միայն մեկով պակաս, քան նախորդ տարի։

Բացի ավանդական նախագծերից, բանկը շարունակում է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը և էներգաարդյունավետության բարձրացումը խթանող ծրագրերի ֆինանսավորումը։ Ներդրումների ծավալը Sustainable Energy Initiative ծրագրի շրջանակներում 2013 թվականին կազմել է 2.4 մլրդ եվրո (2,3 մլրդ եվրո 2012–ին)։

«Ներդրումների տեսանկյունից նախորդ տարին բարդ էր, և ՎԶԵԲ–ը շատ գոհ է, որ կարողացել է կայուն աջակցություն ապահովել ճգնաժամի հետևանքները հաղթահարող` իր ներկայացվածության երկրներին»,– ասել է Չակրաբարտին։ Ըստ նրա, հետագայում կարևոր է շարունակել ներդրումների համար արգելքների վերացման աշխատանքը և շարունակել գլոբալ ներդրումային կլիմայի բարելավմանն ուղղված բարեփոխումները։ -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

KPMG–ի կողմից «Ռենշին» ընկերության աուդիտը հաստատում է նրա ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը․ֆինանսական տնօրեն

«Ռենշին» ընկերության աուդիտը, որը  հինգ տարի անընդմեջ իրականացվում է «Մեծ քառյակի» մեջ մտնող KPMG ընկերության կողմից, հաստատում է ընկերության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը, ասել է ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ  ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 18-ի համեմատ նվազել է 0.49 կետով՝ կազմելով 372.85 դրամ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2 ամսում աճել է շուրջ 3,5 անգամ

ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2026 թվականի հունվար-փետրվարին կազմել է 303 մլն դոլար՝ 2025 թվականի հունվար-փետրվարի 87,5 մլն դոլարի  դիմաց

ԱԶԲ–ն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը համարում է առանցքային  երկարաժամկետ ֆինանսավորման, ներդրումներ և կայուն աճի համար

Հայաստանի կապիտալի շուկան վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, ինչը նշանավորվել է մի շարք բարեփոխումներով՝ ուղղված շուկայական ակտիվության խորացմանը և տնտեսական դիվերսիֆիկացիայի աջակցմանը

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հրանտ Հակոբյանի նշանակման մասին՝ որպես Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img