Անելիք Բանկն իր աշխատակիցների համար անվճար բժշկական ապահովագրություն կապահովի

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները 2014 թվականին կունենան անվճար բժշկական ապահովագրություն բանկի հաշվին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` բժշկական ապահովագրությունը ներառելու է տարբեր բուժծառայություններ, ինչի շնորհիվ բանկի աշխատակիցները կկարողանան հնարավոր հիվանդությունների դեպքում օգտվել իրենց բուժման համար անհրաժեշտ վճարներից:

«Առողջության պահպանումը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, որի պահպանման և վերականգնման ճանապարհին բանկը կլինի իր աշխատակիցների կողքին»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Միաժամանակ նա նշեց, որ անվճար բժշկական ապահովագրության միջոցով բանկը փորձում է չեզոքացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցների անսպասելի և լուրջ հիվանդությունների բուժման ծախսերի հետ կապված ռիսկերը:

«Նրանք արդեն վստահ կլինեն, որ առողջության հետ կապված խնդիրների դեպքում կստանան ֆինանսական աջակցություն և չեն կանգնի դժվարություններ հարուցող լրացուցիչ խնդիրների առջև»,-նշել է նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։– 0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img