«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը 2 մլն ՀՀ դրամ և ավել ծածկույթով ապահովագրական նվեր քարտ է պատրաստել «Արձակ» պատմվածքների մրցույթի մասնակիցներից մեկի համար

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը 2 մլն ՀՀ դրամ և ավել ծածկույթով ապահովագրական նվեր քարտ է պատրաստել որպես նվեր «Արձակ 2013» պատմվածքների մրցույթի մասնակիցներից մեկին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հովանավորել է «Անտարես» հրատարակչության և  «Գրանիշ» գրական ակումբի նախաձեռնությամբ անցկացվող «Արձակ 2013» լավագույն պատմվածքների մրցույթը:

Փետրվարի 3-ին մրցույթն ամփոփվել է Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ։ Մրցույթին ներկայացված շուրջ 100 հեղինակների պատմվածքներից եզրափակիչ փուլ անցել էին 21 ստեղծագործություններ, որոնց հեղինակները «Անտարես» ընկերության և հովանավորների կողմից պարգևատրվեցին վկայագրերով և նվերներով:

«3 տարի անընդմեջ մրցույթը հովանավորող «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հատկապես բարձր էր գնահատել Աշոտ Գաբրիելյանի «Հմայք» ստեղծագործությունը, որում հեղինակը նկարագրել է օձի խայթոցի հանդեպ ունեցած վախերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նվեր քարտը թույլ կտա ձեռք բերել մի շարք ապահովագրական պայմանագրեր, այդ թվում` անձնական պատահարներից ապահովագրություն, որով անձը ապահովագրվում է նաև օձի խայթոցից:

««ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը կարևորում է հայ արձակի զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը և սիրով համաձայնում է աջակցել այնպիսի ծրագրերին, որոնք ուղղված են ժամանակակից հայ հեղինակների աշխատանքների ներկայացմանը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրության խթանմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հայկական շուկայում պաշտոնապես գործում է 2008 թ.–ի նոյեմբերի 12–ից, իսկ 2009 թ.–ի նոյեմբերի 9–ին ընկերությունը վերանվանվել է «ՌԵՍՈ» ՓԲԸ–ի։ ՌԵՍՈ ընկերության բաժնետերերն են «Պոլիգրաֆիա» ՓԲԸ–ն` 50 տոկոս, «ՍԻ ԷՍ ԷՍ Էքվիթի Փարթներս Լիմիթիդը»` 50 տոկոս։

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը ներառված է ՌԵՍՈ խմբում։ Այսօր այն ներառում է ավելի քան 20 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img