Tue, 10 March
2.1 C
Yerevan
USD: 377.29 RUB: 4.82 EUR: 436.15 GEL: 137.62 GBP: 503.49

ԱԽՏ բորսայի ցուցիչները հիմնականում դրական են նախօրեին գրանցված ուժեղ նվազումից հետո

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային ցուցիչների մեծ մասը չորեքշաբթի աճ են գրանցել նախօրեին գրանցված ուժեղ նվազումից հետո, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Երևանի ժամանակով ժամը 08։45–ին ճապոնական Nikkei Stock Average 225–ը ավելացել է 1,12 տոկոսով` հասնելով 14165,72 կետի, TOPIX–ը` 1,76 տոկոսով` հասնելով 1159,33 կետի։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,41 տոկոսով և կազմել 1894,66 կետ։ Հոնկոնգյան Hang Seng–ը նվազել է 0,02 տոկոսով` հասնելով 21393,90 կետի, իսկ Սինգապուրի Straits Times Index–ը ավելացել է 0,32 տոկոսով` հասնելով 2975,23 կետի։

Ավստրալական S&P/ASX200–ը սակարկվել է 0,60 տոկոսի նվազմամբ և կազմել 5066,60 կետ։
Չինաստանի բորսաները փակ են չինական Նոր տարվա կապակցությամբ։

Փորձագետները նշում են, որ Ճապոնիայից բացի ասիական ֆոնդային բորսաները մինչև հիմա նվազում են։ «Այնքան էլ շատ չեն խթանները, որոնց թրեյդերները կարող են արձագանքել։ Չինաստանը դեռևս տոնում է չինական Նոր տարին, լրատվական հոսքը բավականին թույլ է։ Կան նաև շուկայի վրա ճնշում գործադրող բազմաթիվ մակրոտնտեսական պատճառներ», – Bloomberg գործակալությանն ասել է Հոնկոնգում Kim Eng Securities–ի առևտրի հարցերով տնօրեն Էնդրյու Սալիվանը (Andrew Sullivan)։

Շատ վերլուծաբաններ կարծում են, որ բացասական միտումը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ` մինչև ԱՄՆ–ում աշխատաշուկայի վիճակագրության հրապարակումը։ Փորձագետները հունվարին ոչ գյուղատնտեսական հատվածում աշխատեղերի թվի էական ավելացում են ակնկալում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img