Tue, 21 October
13.1 C
Yerevan
USD: 383.01 RUB: 4.73 EUR: 446.28 GEL: 141.40 GBP: 513.50

ՎՏԲ Հայաստան Բանկի աջակցությամբ կայացավ երգչուհի Զառա Մարկոսյանի անդրանիկ ալբոմի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երգչուհի Զառա Մարկոսյանի և The Lightning Band երգչուհու անդրանիկ ալբոմի շնորհանդեսը չորեքշաբթի կայացել է Yans ակումբում ՎՏԲ Հայաստան Բանկի Private Banking–ի աջակցությամբ։

«Jazz with me» ալբոմում ընդգրկված են ամենահայտնի հայ և արտասահմանյան կոմպոզիտորների և հեղինակների երգեր, ինչպես նաև Էննիո Մորիկոնեի ու երգչուհի Էլվինա Մակարյանի կոմպոզիցիաները։

«Շնորհավորում եմ կատարողին և կոլեկտիվին առաջին ալբոմի կապակցությամբ և հույս ունեմ, որ դա կքաջալերի նրանց երաժշտական նոր բարձունքներ նվաճելու հարցում»,– ասաց նա։

ՎՏԲ Հայաստանի Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևն իր հերթին նշեց, որ ՎՏԲ խումբը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, մեծ նշանակություն է տալիս մշակութային նախագծերի զարգացմանն ու աջակցությանը, և ՎՏԲ Հայաստան Բանկը նույնպես մասնակցում է այդ ծրագրին։

«Այսօր մենք ներկայացնում ենք մեզ համար արտասովոր մի նախագիծ։ Մենք որոշել ենք աջակցել մեր սիրված հայ երգչուհիներից մեկին, ով հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում։ Նրա հետ համատեղ մենք սկավառակ ենք թողարկել` հանդես գալով որպես պրոդյուսերներ։ Մեզ համար սա նոր ձևաչափ է, և իմ պատկերացմամբ` հաջողված։ Ես ինքս նրա ստեղծագործության երկրպագուն եմ, և մեր ստացած պրոդուկտն ինձ` որպես սովորական ունկնդրի, դուր է գալիս»,– ասաց նա։

Գուսևը միաժամանակ ավելացրեց, որ ՎՏԲ Հայաստան Բանկը կշարունակի աշխատանքն այդ ձևաչափով։

«Սա հետաքրքիր նախագիծ է, և բանկի տեսանկյունից այն թույլ է տալիս իրագործել Հայաստանի մշակութային կյանքի այն ծրագրերը, որոնց մենք կցանկանայինք մասնակցել»,– ասաց նա։

Նա ավելացրեց, որ բանկը ևս մեկ կատարողի կընտրի, կձայնագրի նրա ալբոմն ու հանդես կգա որպես պրոդյուսեր, սակայն ուրիշ մանրամասներ նա չներկայացրեց։

«Jazz with me» ալբոմը լույս է տեսել 1000 օրինակ տպաքանակով, որոնք վաճառքի համար նախատեսված չեն։ Սկավառակը որպես նվեր կտրվի բանկի Private Banking–ի հաճախորդներին և բանկի գործընկերներին։

Շնորհանդեսից հետո Զառան իր անդրանիկ ալբոմից մի քանի երգ կատարեց իր The Lightning Band խմբի հետ, որի կազմում են Սուրիկ Զաքարյանը (բաս–կիթառ), Արթուր Եղիազարյան (սաքսոֆոն), Գևորգ Չարչյան (հարվածային գործիքներ), Գարիկ Սարիբեկյան (ստեղնաշար)։

Զառա Մարկոսյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի պետական կոնսերվատորիային առընթեր Պ.Չայկովսկու անվան տասնամյա հատուկ երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում, կոմպոզիցիայի, ինչպես նաև էստրադային–ջազային վոկալի դասեր է ստացել։ Ուսումը շարունակել է Գնեսինների անվան երաժշտության ռուսական ակադեմիայում` ջազային վոկալ մասնագիտացմամբ։ Բացի մեներգչուհու ստեղծագործական գործունեությունից, Զառան նաև երաժշտություն է գրում։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։  —0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

Հայաստանն ու ԱՄՀ–ն համաձայնություն են ձեռք բերել 175 մլն դոլարի չափով SBA նոր եռամյա ծրագրի շուրջ

Համաձայնությունն այս տարվա ընթացքում ավելի ուշ ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից

Եվրոպայի փոխարեն՝ ԱՄԷ․ ինչու՞ Հայաստանը պետք է փոխի կրիպտոարժույթի կարգավորման նկատմամբ մոտեցումը․ ԲԱՑԱՌԻԿ

Cilicia բիզնես ակումբի թվային ֆինանսների բաժնի ղեկավար Անդրանիկ Թողրամաջյանը «ԱՌԿԱ» գործակալությանը պատմել է կրիպտոարժույթի և ֆինտեխի ոլորտում Հայաստանի ներուժի, ոլորտի առջև ծառացած մարտահրավերների և բլոկչեյն տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դառնալու ՀՀ–ի կարողության մասին

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Բավրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img