Անելիք բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղն է բացվել նոր հասցեում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունն է տեղի  ունեցել Երևանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Անելիք Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղն իր հաճախորդներին կշարունակի մատուցել լայն սպեկտորի բանկային ծառայություններ արդեն նոր տարածքում»,– ասվում է հաղորդման մեջ։

Ողջունելով ներկաներին` Անելիք բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է, որ «Դավիթաշեն» մասնաճյուղի վերաբացումը Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է:

Նրա խոսքերով` բանկն ակտիվորեն համագործակցում է ինչպես բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ` մատուցելով նրանց տարատեսակ և բարձրակարգ բանկային ծառայություններ:

«Իսկ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորացումը կնպաստի բանկի զարգացմանը նշված ուղղություններով»,- ասել է Ն. Կարամանուկյանը:

Վերաբացված մասնաճյուղում նույնպես բանկը հաճախորդներին առաջարկելու է օգտվել բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից, որոնք նախատեսված են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այդ թվում` բիզնեսի զարգացման և շրջանառու միջոցների համալրման երկարաժամկետ վարկեր, արագ սպառողական վարկեր, տարադրամի փոխանակման մատչելի ծառայություններ, քարտային ծառայություններ, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում և դեպի արտերկիր, լավագույն պայմաններով ավանդների ընդունում` բացառիկ` տարեկան մինչև 14.5% տարեկան տոկոսադրույքով և այլ բանկային ծառայություններ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։– 0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img