Միջազգային կազմակերպությունները ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու նպատակով, էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Միջազգային կազմակերպությունները ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա` երկրում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու նպատակով, ասել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

«Համաշխարհային բանկը կամ Արժույթի միջազգային հիմնադրամը չեն հայտարարել ֆինանսավորումը կրճատելու մտադրության մասին, եթե չներդրվի կուտակային համակարգը», – ասել է Ավանեսյանը «Արմենիա» հեռուստաալիքի Ռ–Էվուլյուցիա ծրագրին տված հարցազրույցում։

Նրա խոսքերով` նման ճնշում չկա։

«Ասում եմ որպես նախարար։ Համենայնդեպս, ես որևէ փաստաթուղթ չեմ տեսել, որտեղ կուտակային համակարգի ներդրումը նշվում է որպես պարտադիր պայման ֆինանսական աջակցության տրամադրման համար։ Ես դա չափազանց հստակ եմ ասում», – ընդգծել է նախարարը։

Նա նաև բնական է համարել կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու ԿԲ–ի ցանկությունը։
«ԿԲ–ն շահագրգռված է, որպեսզի ֆինանսական համակարգում, կապիտալի շուկայում լինեն երկար փողեր, և այստեղ ոչ մի զարմանալի բան չկա», – ընդգծել  է նախարարը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։

Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Հունվարի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ` մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի դատաքննության ավարտը։ Մասնավորապես, կասեցվել է 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով  կատարելու համար) և 86-րդ հոդվածի երրորդ մասի (որի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Օրենքի դեմ բողոքի ցույցեր անցկացնող քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կասկածում են, որ պարտադիր կարգով կենսաթոշակային հիմնադրամներ փոխանցվող գումարները իրենց պատշաճ թոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին` հրաժարվել այդ գաղափարից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img