ՎՏԲ-Հայաստան բանկը 2013 թվականի արդյունքներով առաջատարն է ժամկետային ավանդներով

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է առաջատարը Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալով, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ծավալների աճը պայմանավորված է ավանդների գրավիչ պայմաններով, որոնք թույլ են տալիս ավանդատուներին արդյունավետ և հարմարավետ ներդնել միջոցները բանկում և պլանավորել խնայողությունները:

Ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալը 2013 թվականի արդյունքներով կազմել է 140. 8 մլրդ ՀՀ դրամ: 31.12.2013թ. դրությամբ ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցների ծավալը մեկ տարում աճել է 41.2%-ով և կազմել 99.7 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է 84.6 մլրդ ՀՀ դրամ, մեկ տարում ավելանալով 42.9%-ով, իսկ ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդների ծավալը կազմել է 15.1 մլրդ ՀՀ դրամ, մեկ տարում ավելանալով 32.2%-ով: 31.12.2013թ. դրությամբ կորպորատիվ հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալը մեկ տարում աճել է 28.8%-ով և կազմել 41.1 մլրդ ՀՀ դրամ: Կորպորատիվ հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 22,0 մլրդ ՀՀ դրամ, մեկ տարում ավելանալով 79.4%-ով, իսկ կորպորատիվ հաճախորդներից ներգրաված ցպահանջ ավանդների ծավալը կազմել է մոտ 19.1 մլրդ ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա պահին բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img