Thu, 11 December
4.1 C
Yerevan
USD: 381.82 RUB: 4.92 EUR: 444.21 GEL: 141.60 GBP: 508.28

Ռուսաստանից Հայաստան կատարված փոխանցումների ծավալի կրճատման կանխատեսումներն առայժմ չեն արդարացել

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուբլու արժեզրկման և ՌԴ միգրացիոն նոր քաղաքականության հետևանքով  Ռուսաստանից Հայաստան կատարվող փոխանցումների ծավալի կրճատման կանխատեսումներն առայժմ չեն արդարացել, գրում է «Հայոց աշխարհը»։

Մասնավորապես, 2014 թվականի հունվարին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ծավալը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.4 տոկոսով։ Ռուսաստանից հանրապետություն ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով կատարած դրամական փոխանցումները 2014 թվականի հունվարին կազմել են ավելի քան 80 մլն դոլար կամ Հայաստանի ընդհանուր տրանսֆերտների մոտ 81 տոկոսը։ ՌԴ–ից 2013 թվականի հունվարին տրանսֆերտները կազմել են մոտ 65.3 մլն դոլար կամ երկրի բոլոր տրանսֆերտների 78.5 տոկոսը։

Ինչպես նշում է պարբերականը, չնայած այս ցուցանիշներին, պատկերը դեռ կարող է փոխվել, հիմնականում` ռուբլու արժեզրկման հետևանքով։

«Ռուբլու արժեզրկման ազդեցությունը Հայաստան եկող տրանսֆերտների վրա կարող է ազդել ավելի ուշ։ Այդպիսի իրավիճակը հիմնականում կապված է ռուբլու գնման ընդունակության անկման, ինչպես նաև ՌԴ միգրացիոն նոր քաղաքականության հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Տարեսկզբից Ռուսաստանում ուժի մեջ են մտել «ՌԴ մուտքի և ելքի մասին» և «ՌԴ–ի օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքները, որոնց համաձայն` սկսած 2014 թվականի հունվարի 1–ից ՌԴ տարածք առանց մուտքի արտոնագրի իրավունքի մուտք գործելու թույլտվություն ունեցող երկրների (այդ թվում` Հայաստանի), քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել 90 օր` 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում։

Ռուբլու փոխարժեքի նվազման միտումը դրամի նկատմամբ դիտվել է այս տարվա սկզբից։ Առաջին երկու ամսում ռուսական ռուբլին արժեզրկվել է 6.3 տոկոսով (հունվարի 8–ին ռուբլու փոխարժեքը կազմում էր 12,26 դրամ` մեկ ռուբլու դիմաց)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img