Ռուսաստանում վստահության ճգնաժամը տնտեսության թուլացման է հանգեցնում. Համաշխարհային բանկի զեկույց

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Ղրիմի ճգնաժամի շուրջ վերջին իրադարձությունները խորացրել են տնտեսության նկատմամբ ցածր վստահության հին խնդիրը և վերհանել Ռուսաստանում պետական հատվածում աշխատավարձերի և տրանսֆերտների ավելացման շարունակության և ներդրումային խոշոր նախագծերի իրագործման վրա հիմնված աճի գործող մոդելի թերությունները, նշվում է նախօրեին Մոսկվայում ներկայացված «Ռուսաստանի տնտեսության մասին թիվ 31 զեկույցը»։

«Ռուսաստանը տնտեսական անկում է ապրում, միաժամանակ, գնահատականներով, իրական ՀՆԱ–ի աճի տեմպերը դանդաղել են մինչև 1.3 տոկոս 2012 թվականի 3.4 տոկոսի դիմաց։ Մեծածավալ համալիր կառուցվածքային բարեփոխումների անցկացման նկատմամբ ոչ բավարար ուշադրությունը հանգեցրել է ձեռնարկատիրական և սպառողական վստահության թուլացման։ Դա որոշիչ գործոն է դարձել Համաշխարհային բանկի` Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսման համար նոյեմբերին ներկայացված սեփական կանխատեսման համեմատ»,– ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած զեկույցում։

Ինչպես նշել է Ռուսաստանի մասով գլխավոր տնտեսագետ և Ռուսաստանում տնտեսական քաղաքականության մշակման հատվածի համակարգող և զեկույցի հիմնական հեղինակ Բիրգիտ Հանսլը, ՀԲ–ն երկու սցենար է մշակել Ռուսաստանի համար, ընդ որում` երկու կանխատեսումն էլ նախատեսում են տնտեսական աճի ավելի ցածր տեմպեր և զգալիորեն կախված են ձեռնարկատիրական և սպառողական վստահության վերականգնումից, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրադարձությունների և դրա հետ կապված ռիսկերի հետագա զարգացումից։

«Ցածր մակարդակի ռիսկերի վրա հիմնված սցենարի համաձայն, ենթադրվում է, որ Ղրիմի շուրջ ճգնաժամի հետևանքները սահմանափակ և կարճաժամկետ կլինեն, միաժամանակ տնտեսական աճի կանխատեսումը 2014 թվականին կկազմի 1.1 տոկոս և 2015 թվականին 1.3 տոկոս։ Բարձր մակարդակի ռիսկերի վրա հիմնված սցենարի համաձայն, ավելի լուրջ շոկ է ենթադրվում տնտեսական և ներդրումային գործունեության համար, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը վատանաԼ Արդյունքում, 2014 թվականին կանխատեսվում է 1.8 տոկոսանոց տնտեսական անկում և տնտեսության աստիճանական վերականգնում 2015 թվականին 2.1 տոկոսանոց աճի տեմպի դեպքում»,– ասել է նա։

Բացի այդ, Հանսլի խոսքով, գլոբալ իրավիճակի հետ կապված զգալի ռիսկերը կպահպանվեն, ինչը կնպաստի շուկաներում բարձր տատանողականության պահպանմանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img