Փետրվարին Հայաստանում փողի բազան կրճատվել է 3,2%–ով և 758,2 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Փողի բազայի ծավալը Հայաստանում 2014 թվականի փետրվարի վերջին, հունվարի համեմատ, կրճատվել է 3,2%–ով և 758,2 մլրդ դրամ կազմել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս փետրվարի վերջին կազմել է մոտ 385,2 մլրդ դրամ` հունվարի 392 մլրդ դրամի դիմաց։

Դրամով պարտադիր պահումների մեծությունը կազմել է 190.9 մլրդ դրամ` հունվարի ավելի քանի 200.6 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պահումների ծավալը` ավելի քանի 171.3 մլրդ դրամ` հունվարի 186.4 մլրդ դրամից դիմաց։

Զուտ միջազգային պահուստները 2014 թվականի փետրվարի վերջին կազմել են 554,8 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ նվազելով 7,8 %–ով, իսկ զուտ ներքին ակտիվների թիվը հաշվետու ժամանակահատվածում` շուրջ 203,4 մլրդ դրամ` հունվարին գրանցված 181,2 մլրդ դրամից դիմաց։ ($1-ը` 413,31 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img