Հայաստանը 2008թ.–ից ԱՊՀ երկրների հետ ինտեգրվելու ընդհանուր մակարդակով առաջատարների եռյակում է. ԵԶԲ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ԱՊՀ երկրների հետ ինտեգրվելու ընդհանուր մակարդակով Տաջիկստանի և Ղրղըզստանի հետ առաջատարների եռյակում է 2008 թվականից, այդ մասին ասվում է Զարգացման եվրասիական բանկի «ԵԶԲ եվրասիական ինտեգրման ինդիկատորների համակարգ» (ԵԻԻՀ) հետազոտությունում։

Միաժամանակ, ինչպես կարծում են հետազոտության հեղինակները, Տաջիկստանը, որն առաջատար դիրք էր զբաղեցնում 2002-ի թվականներին, 2009-2012 թվականներին նվազեցրել է ինտեգրման մակարդակը։ Վերջին չորս տարիներին սեփական ինտեգրման մակարդակն ԱՊՀ տարածքաշրջանում բարձրացրել են Վրաստանն ու Ադրբեջանը։

ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրման առանձին ասպեկտներով (ՀՆԱ և բնակչության վերաբերյալ ցուցանիշներում) առաջատար է Բելառուսը (առևտուր), Ղրղըզստան (էներգետիկա), Տաջիկստանը (աշխատանքային միգրացիա և գյուղատնտեսություն) և Թուրքմենստանը (կրթություն)։ Սակայն դա բացատրվում է ՀՆԱ համեմատաբար փոքր ծավալով և այդ երկրների բնակչության թվով։

Հետազոտության համաձայն, հետխորհրդային տարածքում ինտեգրումը միանման չի զարգանում երկրների փոխգործակցության տարբեր ոլորտներում, բայց ընդհանուր առմամբ վերջին չորս տարիներին դրա դինամիկան ԱՊՀ տարածքում ենթատարածաշրջանային հիմնական միավորումների շրջանակներում մնում էր մոտավորապես նույն մակարդակում։ «Դա նշանակում է, որ երկու տասնամյակներին նկատվող մշտական ապաինտեգրացիոն միտումը, հնարավոր է, ավարտին է մոտեցել, սակայն որակապես իրավիճակը չի փոխվել»,– այսպիսին է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի եզրակացությունը։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԵԶԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։

Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնը Եվրասիական զարգացման բանկի մասնագիտացված վերլուծական կենտրոնն է։ Կենտրոնը ստանձնել է հետազոտական աշխատանքի կազմակերպումը, զեկույցների և ցուցումների նախապատրաստումը տնտեսական տարածաշրջանային ինտեգրման խնդրի շուրջ։ ԻՈՒԿ–ի նախագծերի և հրապարակումների մասին ավելի մանրամասն տեղեկությունը հասանելի է www.eabr.org/r/research/analytics/centre/ կայքում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img