Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի շրջանակներում ճանապարհորդական ապահովագրության փաթեթ գնող  հաճախորդներին Բանկը տրամադրում է 1 տարի ժամկետով MasterCard Gold և VISA Gold տեսակի ոչ չիպային  վճարային քարտ` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի։

Բացի այդ, բանկը տրամադրում է նաև 50 % զեղչ Բանկի գլխամասային գրասենյակում և «Նալբանդյան» մասնաճյուղում գտնվող 75x310x435 և  175x310x435 չափի պահատեղերի վարձակալության համար: Տվյալ ակցիան գործում է մինչև ս. թ. հոկտեմբերի 15-ը:

«Հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back»,- հաղորդվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` “Գազպրոմբանկ” ԲԲԸ-ն: 2013թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմել է 487: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում: ($1 – 415,17 դրամ է)։ –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img