Հայկական յոթ բանկերի` արժութային գործառնություններից ստացված զուտ եկամուտը 2013 թ.–ին կազմել է 14.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական յոթ բանկերի` արժութային գործառնություններից ստացված զուտ եկամուտը 2013 թ.–ին կազմել է 14.8 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի ֆինանսական կայունության մասին» զեկույցում։

Միաժամանակ, հաղորդագրության համաձայն, մնացած 15 բանկերի` 447 մլն դրամի վնասներն առաջացել են փոխարժեքի տատանումների հետևանքով արտարժույթի վերագնահատման արդյունքում։

Ինչպես նշվում է ԿԲ հաշվետվությունում, 2013 թվականին դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409.6 դրամ` նախորդ տարվա համեմատ արժեզրկվելով 1.9 տոկոսով։ Միաժամանակ, եվրոյի նկատմամբ դրամն արժեզրկվել է 5.1 տոկոսով, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ արժևորվել է 0.5 տոկոսով` կազմելով, համապատասխանաբար, 544.1 և 12.9 դրամ։

Միաժամանակ հայկական դրամի միջին կշռված անվանական արդյունավետ արժեքը 2013 թվականին նախորդ տարվա համեմատ արժեզրկվել է 0.5 տոկոսով, իսկ իրական արդյունավետ փոխարժեքն ամրապնդվել է 1.6 տոկոսով։
2013 թվականի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ և Համահայկական բանկը։ ($1 – 414,06 դրամ)։ –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img